25 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Գեներալ Մանվելը կգնա առաջնագիծ

Henaran.am-ի տեղեկություններով  ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրահանգով այս պահին 20 տարեկանից բարձր բոլոր ԵԿՄ-ականները հավաքվում են ԵԿՄ վարչությունում: Մանվել Գրիգորյանը բոլորին հրավիրել է խորհրդակցության, որ անհրաժեշտության դեպքում մեկնեն առաջնագիծ:

«ԵԿՄ-ն պատրաստ է լինել առաջնագծում, բայց այս պահին կարող ենք ասել, որ գեներալ Մանվել Գրիգորյանը բոլոր քայլերը համաձայնեցնում է ԼՂՀ ՊԲ-ի և ՀՀ ՊՆ-ի հետ, ինչպես նաև կարևորում է գերագույն գլխավոր հրամանատարի խոսքը: Մենք եղել ու կանք հայրենիքի սահմանների պաշտպանության ակունքում»,-մեզ հետ զրույցում հայտնեց ԵԿՄ լրատվության պատասխանատու Վարդան Վարդանյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ