Թուրքիան ջանում է Ադրբեջանի միջոցով կրակի միջից տաք շագանակներ հանել

Որաշ մասնագետներ պնդում են, որ սահմանային այս գերլարված իրավիճակը հրահրել է Թուրքիան: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Դեռևս ղարաբաղյան պատերազմի սկսվելուց ի վեր՝ Թուրքիան սատարել է Ադրբեջանին: Թուրքիայի խորհրդարանում այսօր էլ կան Ադրբեջանի համար կռված զինվորներ: Տարածաշրջանում իրավիճակը լարված է: Թուրքիայի ռազմավարական դիրքերը Մերձավոր Արևելքում թուլացել են: Ու զարմանալի չի լինի, թեթ Թուրքաին փորձի Ադրբեջանի միջոցով դիվիդենտներ շահել››:
Թուրքագետը նշեց, որ դժվար է հստակ բան ասել ու պնդել, թե հենց Թուրքիան է այս լարված իրավիճակի հրահրողը, բայց մի բան պարզ է. Թուրքիան, բնականաբար, իր բացասական ազդեցությունն ունի այս իրադարձությունների մեջ և ջանում է Ադրբեջանի միջոցով կրակի միջից տաք շագանակներ հանել:
‹‹Վերջին օրերին թուրք բարձրաստիճան այրերը այցելել էին Ադրբեջանական դիրքեր, եղել էին շփման գծում և գաղտնիք չէ, որ այդ երկիրն Ադրբեջանին զենքեր է տրամադրում ու սատարում››, – ընդգծեց թուրքագետը: