24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ալիևին տռաս կհանենք. ազատամարտիկները ճանապարհին են

«Հենց հիմա բայեվոյ հագնված եմ, շուտով փոխադրամիջոցի հարցը կլուծենք, որ շուտ հասնենք տղերքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ Արագած Մկրտչյանը (Բոնդո):

«Սիրտս նոր է վիրահատվել, բայց կպայթեմ եթե չգնամ: Աստված ուժ կտա ու մեր սահմանը ոչ մեկ չի խոցի: Գնում ենք ու շատ ենք` մեր տղերքին թիկունք: Թող իրանք վախենան:Ալիևին տռաս ենք հանելու: Էս սխալը չի մարսի»,-հավելեց ազատամարտիկը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ