15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հրահրողը Թուրքա՞ն է եղել. նոր պարզաբանումներ սահմանային լարվածության վերաբերյալ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, անդրադառնալով  սահմանային գերլարված իրավիճակին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց.

‹‹Երկու տարի է, ես ասում եմ՝ սա պատերազմ է, յուրատեսակ պատերազմ: Այն հոգեմաշ է ու ռեսուրսներ ոչնչացնող: Այս երկու տարվա ընթացքում ես չեմ ասել ‹‹շփման գիծ››, ասել եմ ‹‹խրամատ›› ու ‹‹ռազմաճակատ››, ասել եմ՝ սա պատերազմ է:

Իսկ այդ դեպքերը պատերազմի շարունակական քայլն է, պատերազմի կուլմինացիան: Բայց այդ իրավիճակը տևական կլինի, թե ոչ,  դա չեմ կարող ասել: Նախանցած տարի էլ սահմանում սրացում եղավ››, – ասաց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանը նշեց, որ մեր բանակը պետք է ոչ միայն ամուր պահի մեր դիրքերը, այլև ջանա վնասել թշնամու ռազմական, տնտեսական ռեսուրսները, որպեսզի թուլացնի նրան:

‹‹Պիտի միահամուռ լիենք, հասկանանք, որ մի ժողովուրդ ենք, մի բռունցք. պիտի պաշտպանենք մեր երկրի սահմանները, թշնամուն խաղաղություն պարտադրենք››:

Ըստ քաղաքագետի՝ ղարաբաղաադրբեջանական բախումը, հնարավոր է, Թուրքիայի կողմից հրահրված լինի:
‹‹Վստահ չեմ, բայց սա կարող է Թուրքիայի կողմից հրահրված լինել՝ Սիրիայում իր վրա եղած ճնշումը թուլացնել տալու  համար: Ռուսների հետ պետք  է բանակցենք: Մեր դաշնակիցը պիտի իր պարտականությունը կատարի. դա կանի ակնհայտորեն, թե գաղտնի, արդեն դիվանագիտական հարց է:

Բացի այդ՝ Ադրբեջանի վրա միջազազգային ճնշում պիտի լինի՝ այդ ագրեսորին ծնկի բերելու համար››, – ասաց քաղաքագետ Լևան Շիրինյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ