‹‹Հակառակորդը բազմաթիվ կորուստներ ունի, կորցրել է մեծաքանակ զինտեխնիկա և ուղղաթիռ››
‹‹Իրավիճակը վերահսկելի է: Անհանգստանալու ու խուճապի մատնվելու հիմք չկա: Ճիշտ է՝ հակառակորդը կիրառել է տարբեր տիպի զինտեխնիկա և, դժբախտաբար, փոքր երեխա է զոհվել: Այդ հայ մանկան մահն իսկապես անդառնալի կորուստ է: Ողջ Արցախն ու հայությունը սգում է››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա շեշտեց, որ հակառակորդը ստացել է համարժեք պատասխան և հետ շպրտվել:
‹‹Այս պահի դրությամբ՝ իրավիճակը դեռևս լարված է: Բայց, հակառակորդը, տալով բազմաթիվ կորուստներ, կորցնելով ուղղաթիռ և այլ զինտեխնիկա, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:
Դեռևս հստակորեն չեմ կարող ասել, թե մեր կողմից քանի զոհ կա: Մանրամասները կպարզվեն ու կներկայացվեն ավելի ուշ››, – ասաց Դավիթ Բաբայանը: