Երեխաները բազմաբեկորային վնասվածք են ստացել. նոր մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք. Որ ադրբեջանական զինուժի կողմից Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով զոհվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է:
Նրանց տեղափոխել են Մարտունու բժշկական կենտորն: Հիվանդանոցից տեղեկացրեցին, որ վիրավորներից մեկը Գևորգ Գրիգորյանը՝ զոհված Վաղինակի եղբայրն է, իսկ մյուսը Վարդան Անդրեասյանն է` 11 տարեկան:
«Երեխաներից մեկին` Գևորգին վիրահատել ենք, բազմաբեկորային վնասվածքներ է ստացել ազդրի մոտ: իսկ Վարդանին էլ տեղափոխում են Ստեփանակերտի հիվանդանոց:Երկուսն էլ վնասվածքներ են ստացել ոտքերից մինչև որովայն հատվածում:Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»: