11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

ԱԺ-ն ընդունեց 2015 թվականի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը

ԱԺ-ն ընդունեց է 2015 թվականի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը: Կողմ  քվեարկեց 88 պատգամավոր, դեմ՝ 15, ձեռնպահ՝ 14-ը: Ընդգծենք՝ 2015-ի բյուջեի ծախսերի մասը ծրագրված է եղել 1 տրլ. 305.6 մլրդ դրամի չափով: Տարվա ընթացքում, սակայն,  այն ավելացվել է 109.6 մլրդ դրամով (8.4 տոկոսով)՝ հասնելով 1 տրլ, 415.2 մլրդ դրամի ( ընթացիկ փոխարժեքով մոտ 2.95 մլրդ դոլար- […]

Մահացել է Օֆելյա Համբարձումյանը

Կյանքի 91-րդ տարում մահացել է երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը: Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-ին Երեւանում: 1944 թվականից հեռուստատեսության եւ ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։ 2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի:

Մայրիկ, ես քեզ սիրում եմ․ ակումբում ահաբեկչության զոհ դարձած տղայի վերջին խոսքերը /ֆոտո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ Օրլանդո քաղաքի ակումբներից մեկում ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 50 հոգի է մահացել, կան տասնյակ վիրավորներ։ Այժմ համացանցում է հայտնվել ահաբեկչության արդյունքում զոհված 30-ամյա Էդդի Ջաստիսի հաղորդագրությունը։ Նրա մայրը ցույց է տվել այն, տղան մորը գրել է՝ մայրիկ, ես քեզ սիրում եմ։ Տղան թաքնվել էր ակումբի զուգարանում, սակայն միեւնույնն […]

ՀՀ քաղաքացիները Բան Կի Մունին խնդրում են բացահայտել ագրեսորին /վիդեո/

Մի խումբ քաղաքացիներ երթով  շարժվում են Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակ: Ազատության հրապարակից քաղաքացիները  «Նոր Հայաստան» միավորման անդամ Անդրիաս Ղուկասյանի գլխավորությամբ շարժվում են ՄԱԿ գրասենյակ, որպեսզի նամակ հանձնեն ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Լրագրողների հետ զրույցում  Անդրիաս Ղուկասյանը  նկատեց, որ նպատակն այն է, որ միջազգային հետաքննություն սկսվի ու ի վերջո հասկանալի դառնա, որ ապրիլյան պատերազմի […]

«Մենք չենք վստահում Պերմյակովների բանակին, մենք վստահում ենք հայոց բանակին». ԱԺ-ի մոտ թեժ իրավիճակ է

Ազգային ժողովի դիմաց այսօր` հունիսի 13-ին, առավոտյան սկսվել է բողոքի ակցիա` ընդդեմ հայ- ռուսական հակաօդային պաշտպանության միավորված համակարգի: Ակցիայի մասնակիցները պահել են «Չենք հանձնելու ոչ հողը, ոչ օդը», «Մենք չենք վստահում Պերմյակովների բանակին, մենք վստահում ենք հայոց բանակին», «Դավաճանության հերթական քայլը» գրությամբ պաստառներ: «Համաձայնագրի ստորագրումը սխալ է, դավաճանություն է, ռազմավարական մեծ սխալ: ՀՕՊ-ի համաձայնագրի ստորագրումով […]

Միլիոնների վնաս՝ 15 րոպեում. գյուղացիները զայրացած ու հուսահատ են /ֆոտո/

«Կարկուտը 15 րոպեում ջարդեց ամբողջ բերքը ու բոլորիս կանգնեցրեց փաստի առաջ: Ցորենի դաշտերը լրիվ ջարդեց, խնձորի այգիները կարկտահարված են: Բոլոր ցանքատարածքները հավասարվեցին գետնին: 15 րոպեում մարդիկ դարձան անհույս ու լացելու աստիճանի զայրացած, բայց բնության դեմ ոչ մի բան չէինք կարող անել»,-      թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի  բնակիչ Դավիթ Վարդանյանը: Վարդանյանի խոսքով՝ գյուղացիներից շատերը […]

Եղանակային անակնկալներ

Հանրապետության տարածքում` Հունիսի 13-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 16-17-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 3-5 աստիճանով, 16-17-ը նույնքան կնվազի: Երևանում` Հունիսի […]

Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է համագործակցել Սամվել Բաբայանի հետ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը «Ազգային դիմադրության կոմիտե» է ստեղծում, որի շրջանակում չի բացառում համագործակցությունը նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ: «Մենք պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր ռեսուրսները: Կոմիտեի ստեղծման պատճառներից մեկն այն է, որ վարչախումբը գտնվում է հանցավոր անգործության մատնված, հանցավոր անգործություն է […]

«Եթե չես կարողանում, թող ուրիշ մարդ գա, ով կարողանում է»

«Ես` որպես մարդ չեմ ընկալում այն բացատրությունները, թե արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը ծանր պայմաններում է աշխատում, ու մեր ձայնը տաք տեղից է դուրս գալիս, երբ բացասաբար ենք արտահայտվում Աթեշյանի արարքի վերաբերյալ», – անդրադառնալով Արամ Աթեշյանի` Էրդողանին հղած նամակին` Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Քաղտեխնոլոգը շեշտեց` այն հանգամանքը, որ Աթեշյանն աշխատումն է անբարենպաստ պայմաններում, չի […]

«Իշխանությունն այդ քայլը կանի նաև PR-ի համար»

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը որոկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց՝  լիահույս է և կարծում է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ   իշխանությունն ու ընդդիմությունը  դեռ համաձայնության կգան: Անդրադառնալով այս  դիտարկմանը` քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ես մի քիչ թերահավատ եմ վերաբերում այն հանգամանքին, թե կարող է կոնսենսուս լինլ ԸՕ շուրջ: Ընդդիմության  ու իշխանության միջև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված