«Եթե չես կարողանում, թող ուրիշ մարդ գա, ով կարողանում է»
«Ես` որպես մարդ չեմ ընկալում այն բացատրությունները, թե արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը ծանր պայմաններում է աշխատում, ու մեր ձայնը տաք տեղից է դուրս գալիս, երբ բացասաբար ենք արտահայտվում Աթեշյանի արարքի վերաբերյալ», – անդրադառնալով Արամ Աթեշյանի` Էրդողանին հղած նամակին` Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Քաղտեխնոլոգը շեշտեց` այն հանգամանքը, որ Աթեշյանն աշխատումն է անբարենպաստ պայմաններում, չի արդարացնում նրա արարքը:
«Այդ նույն վատ պայմաններում բազմաթիվ մարդիկ են աշխատում, ովքեր անկախ ամեն ինչից` դեմ չեն գնում իրենց սկզբունքներին: Հիշենք «Ակօս»-ի խմբագիր Դինքին կամ մեր օրերում հայանպաստ գործուներություն ծավալող Կարո Փալյանին:
Փալյանն էլ, օրինակ, էլի նույն վատ պայմաններում է աշխատում, բայց այդպիսի քայլեր չի անում:
Մենք բոլորս տեսնում ենք` այդ մարդկանց կյանքը դրանից բարդանում է, բայց նման բացասական քայլերի չեն գնում: Աթեշյանի քայլը չի արդարարացնում վատ պայմաններում աշխատելու հանգամանքը: Եթե չես կարողանում, թող ուրիշ մարդ գա, ով կարողանում է», եզրափակեց քաղտեխնոլոգը: