«Իշխանությունն այդ քայլը կանի նաև PR-ի համար»

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը որոկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց՝ լիահույս է և կարծում է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանությունն ու ընդդիմությունը դեռ համաձայնության կգան:
Անդրադառնալով այս դիտարկմանը` քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ես մի քիչ թերահավատ եմ վերաբերում այն հանգամանքին, թե կարող է կոնսենսուս լինլ ԸՕ շուրջ: Ընդդիմության ու իշխանության միջև լիարժեք կոնսենսուս չի լինի ԸՕ շուրջ, այն էլ նախընտրական տարում»:
Քաղտեխնոլոգը, այնուամենայնիվ չբացառեց, որ գուցե լինի ինչ-որ համաձայնության եզր, որը կվաբարի և’ իշխանությանը, և’ ընդդիմությանը:
«Կան պրինցիպիալ կետեր, որոնց շուրջ իշխանությունը պատրաստ չէ զիջումների: Բայց հիշենք` Հայաստանում գերխնդիրներից մեկը վստահության մակարդակի բրձրացումն է, ուստի իշխանությունը փորձելու է բողոքական ընտրազանգվածի ամբիցիաները բավարարել, այնսինքն` այս պարագայում որոշակիորեն ընդառաջ գնալ ընդդինության պատանջներին ու առաջարկներին: Նախընտրական տարի է: Իշխանությունն այդ քայլը կանի նաև PR-ի համար», – ասաց Վիգեն Հակոբյանը: