15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ես զգում եմ, որ կա լուրջ առաջընթաց. Լևոն Զուրաբյան /վիդեո/

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց՝  լիահույս է և կարծում է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ  քաղաքական ուժերը դեռ համաձայնության կգան:

«Այս պահին չեմ ցանկանում ամեն ինչ բացել, առավել ևս դեռ չկա վերջնական համաձայնություն: Չի կարող լինել գաղտնի գործընթաց կամ համաձայնություն: Այն պահից, երբ տեսնենք կոնսուլտացիաների հիման վրա ձևավորված պրոցեսը տալիս է իր արդյունքը, ապա կվերսկսվեն 4+4+4 ձևաչափով բանակցությունները: Եթե բանակցություններ են՝ իրարից հակասական կարծիքներ ունեցող կողմերով որևէ մեկը չի կարող ասել, թե դրա ավարտը ե՞րբ կլինի կամ ի՞նչ արդյունք կունենա»,- ասաց  Զուրաբյանը:

Զուրաբյանը չցանկացավ բացահայտումներ անել, բայց նշեց. «Բանակցում ենք, մենք մեր դիրքերից չենք նահանջում և տեսնում ենք, որ բավականին լուրջ առաջընթաց կա, որը հիմք է տալիս ենթադրելու, որ բանակցությունների վերսկսում կլինի:

Ես զգում եմ, որ կա լուրջ առաջընթաց և դիրքորոշումների մոտեցում, բայց արդյո՞ք դա կավարտվի արդյունքով, որից մեկը գոհ կլինի, չեմ կարող հստակ պատասխան տալ, քանի որ դա միայն մեզնից կախված չէ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ