Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է համագործակցել Սամվել Բաբայանի հետ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը «Ազգային դիմադրության կոմիտե» է ստեղծում, որի շրջանակում չի բացառում համագործակցությունը նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ:
«Մենք պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր ռեսուրսները: Կոմիտեի ստեղծման պատճառներից մեկն այն է, որ վարչախումբը գտնվում է հանցավոր անգործության մատնված, հանցավոր անգործություն է ցուցաբերել եւ ցուցաբերում, դրա ապացույցն են ապրիլյան դեպքերը»,- այսօր՝ հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ժիրայր Սեֆիլյանը:
Սեֆիլյանը շեշտել է, որ կհամագործակցեն բոլոր գաղափարակից անձանց հետ:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ Սամվել Բաբայանն էլ լինել այդ ցանկում, Ժիրայր Սեֆիլյանը դրական պատասխան է տվել:
Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ մարդկանց պետք է հետաքրքրեր՝ ինչու էր Սամվել Բաբայանը պարտադրված երկար տարիներ բացակայելու Հայստանից: