01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

«Իրենց թվում է՝ կարող են սարեր շուռ տալ» /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը վստահ է՝  «Ելք»  դաշինքը ԱԺ-ում առանձնապես ոչ մի  փոփոխություն  անել չի կարողանա: «Փոփոխություններ անելու համար նախ հարկավոր է օրիենտացիոն հարց առաջ քաշել, որպեսզի աջակցություն լինի, այդ թվում՝ ֆինանսական: Կառույցներ ստեղծելու, փոփոխություններ անելու համար գործիքներ, ֆինանսներ են հարկավոր: Իսկ ֆինանսներ կարող ես ունենալ այն դեպքում, եթե ունես գործընկերներ կամ ՌԴ-ում կամ արևմտյան երկրներում: […]

Խայտառակություն է. ԱՍԱԼԱ-ի Վազգենը` Ժիրայր Սեֆիլյանից/տեսանյութ/

«Ես Հայաստանի դատարաններին չեմ հավատում, որովհետև Հայաստանում արդարությունը մի տեսակ սուտ է, չգիտեմ..»,-այսօր` մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի  դատավարության  առաջին նիստին, ասաց ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը : Վազգեն Սիսլյանը հստակ դիրքորոշում չունի: Նա հակված է սպասելու դատավարության ընթացքին.«Անունը ինչ են դնելու, խայտառակություն է..»,-ասաց Վազգեն Սիսլյանը: Մանրամասները` տեսանյութում:

Հրատապ. «Խոշոր ձկների» ձերբակալություններ

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  տվյալներ են ստացվել այն մասին, որ   մի շարք կազմակերպությունների տնօրեններ եւ աշխատակիցներ, ֆիզիկական անձինք, առեւտրային կազմակերպություն հանդիսացող մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի  աշխատակիցների միջնորդությամբ համաձայնության գալով  ՀՀ ԿԱ ՊԵԿ  մաքսային ծառայության պաշտոնատար անձանց հետ, իրենց օգտին գործողություններ կատարելու՝ ՀՀ օրենքով սահմանված մաքսային […]

Կրթության նախարարը «վերջին զանգ» է նշում (տեսանյութ)

Կրթության և գիտության նախարար  Լևոն Մկրտչյանն այսօր՝ մայիսի  26-ին  վաղ առավոտից Երևանի Մանվել Քաջունու անվան  54 ավագ դպրոցում է: Նա որոշել է այս տարի մասնակցել այս դպրոցի   «վերջին զանգի»   արարողությանը: Իր ելույթում նախարարը  նշեց, որ պատահական չէ ընտրվել այս դպրոցը. «Սա ավանդական թաղամասի սովորական դպրոց է՝ Կոմիտաս թաղամասի դպրոցներից մեկը»,-նշեց Լևոն Մկրտչյանը: Նախարարը շնորհավորեց շրջանավարտներին, […]

Դիրքեր հաց տանող զինվորի ընտանիքը ծայրահեղ վիճակում է. բացառիկ հարցազրույց /տեսանյութ/

Գոռը հաց էր տանում երեք օր անհաց մնացած դիրքին… «Գոռը բնավորությամբ հանգիստ էր, բայց խիզախ էր ու վախ չուներ ոչ մի բանից: Ես միշտ վախենում էի,  տղաս մտքին ինչ դներ պետք է աներ: Իր կյանքի գնով արեց իր քայլը: Ապրիլի 1-ին դիրքից իջավ , բայց հետո նորից դիրք էր բարձրացել: Զանգել էի , որ իմանամ ` […]

«Ընդդիմադիր Սեյրան Օհանյանին մի հարյուր տարի պետք ա դատեն». Վոլոդյա Ավետիսյան /տեսանյութ/

«Մարդիկ կան 5 տարի պայքարել են, վեցերորդ տարում՝ ծախվել»,-այսօր՝ մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե կմիանա արդյոք արդեն ընդդիմադիր Սեյրան Օհանյանին, ասաց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Վոլոդյա Ավետիսյանը դեռևս տարակուսում է՝ իրական ընդդիմադի՞ր է Սեյրան Օհանյանը, թե ոչ. « Դէ ներկայանալով հո չի: Եթե էտպես ներկայանա, ուրեմն ընդդիմադիր Սեյրան Օհանյանին մի հարյուր […]

«Ազատ դեմոկրատները» թեժ աշնանն է պատրաստվում

Henaran.am-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: –Ընտրություններից հետո ի՞նչով է զբաղված «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ հաշվի առնելով, որ չհաղթահարեցիք անցողիկ շեմը: -Կուսակցությունն ընտրություններից հետո, բնականաբար, զբաղված է իր կուսակցական գործունեությամբ, այսինքն՝ այն, ինչ որ կար մինչև ընտրությունները: Ընտրությունները չի կարելի համարել կուսակցական շարունակական գործունեության սահմանագիծ, ինչ որ արվել է մինչ ընտրությունները, արվում է […]

Մահափորձ` Վստրեչի Ապերի և Դոն Պիպոյի նկատմամբ

Այսօր՝ մայիսի 24-ին, Երևանում մահափորձ է կատարվել հանցագործ աշխարհում հայտնի 2 հեղինակությունների նկատմամբ:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թիրախում են եղել Վստրեչի Ապեր մականվամբ Արամ Վարդանյանը և երկար տարիներ Իտալիայում բնակվող և վերջերս Հայաստան վերադարձած Դոն Պիպո մականվամբ, էջմիածնեցի Արթուր Ասատրյանը: Ըստ տեղեկությունների՝ նրանք չեն տուժել:    

Նոր պաշտոն Դավիթ Հարությունյանին

Կառավարությունը երկու օր առաջ կայացած նիստում որոշել է կրճատել Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաստիքը: Ավելի ճիշտ, նախարարի պաշտոնն է սրանից անջատվելու: Այս պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ դեռևս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ժամանակ ստեղծվեց այս պաշտոնը, և նշվում էր, թե հենց Դավիթ Հարությունյանի համար էր սա: Սակայն ՀՀ կառավարության կառուցվածքը պիտի համապատասխանեցվի Սահմանադրության […]

Եթե թշնամին զինվում է, ապա վաղ, թե ուշ այն կիրառելու է

Henaran.am-ը վերջին օրերի սահմանային լարվածության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության և այլ հարցերի շուրջ զրուցել է Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ: –Պարո´ն Ջամալյան, վերջին օրերին կրկին լարվածություն է  նկատվում սահմանում: Ըստ Ձեզ, ի՞նչով է դա պայմանավորված, այս անգամ առիթը ո՞րն է: Սահմանին լարվածություն ստեղծելը Բաքվի հետևողական քաղաքականությունն է: Վերջինս կարելի է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված