Կրթության նախարարը «վերջին զանգ» է նշում (տեսանյութ)
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր՝ մայիսի 26-ին վաղ առավոտից Երևանի Մանվել Քաջունու անվան 54 ավագ դպրոցում է: Նա որոշել է այս տարի մասնակցել այս դպրոցի «վերջին զանգի» արարողությանը: Իր ելույթում նախարարը նշեց, որ պատահական չէ ընտրվել այս դպրոցը. «Սա ավանդական թաղամասի սովորական դպրոց է՝ Կոմիտաս թաղամասի դպրոցներից մեկը»,-նշեց Լևոն Մկրտչյանը:
Նախարարը շնորհավորեց շրջանավարտներին, ծնողներին , ուսուցիչներին և դպրոցի տնօրենին այս յուրահատուկ օրվա կապակցությամբ:
«Դուք մտնում եք կյանքի նոր փուլ և Ձեզ վրա ավելի մեծ պատասխանատվություն է դրվում: Մենք Ձեզ ենք հանձնում անկախ հայրենիք, ազատ, անկախ Արցախ և Ձեզ վրա է ընկնում այն պահելու պատասխանատվությունը »,-ասաց նախարարը: