«Ընդդիմադիր Սեյրան Օհանյանին մի հարյուր տարի պետք ա դատեն». Վոլոդյա Ավետիսյան /տեսանյութ/
«Մարդիկ կան 5 տարի պայքարել են, վեցերորդ տարում՝ ծախվել»,-այսօր՝ մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե կմիանա արդյոք արդեն ընդդիմադիր Սեյրան Օհանյանին, ասաց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:
Վոլոդյա Ավետիսյանը դեռևս տարակուսում է՝ իրական ընդդիմադի՞ր է Սեյրան Օհանյանը, թե ոչ. « Դէ ներկայանալով հո չի: Եթե էտպես ներկայանա, ուրեմն ընդդիմադիր Սեյրան Օհանյանին մի հարյուր տարի պետք ա դատեն, որովհետև էնքան անօրինական թղթերի տակ ա ստորագրել, որ իրենից պահանջել են…»,-ասաց Վոլոդյա Ավետիսյանը ընդգծելով , որ որպես զինվորական այնուամենայնիվ հարգում է Սեյրան Օհանյանին:
Նշենք, որ այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից համաներմամբ ազատ է արձակվել 6 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով մինչև ձերբակալվելը պայքարում էր ազատամարտիկի օրենքի համար:
Մանրամասները՝ տեսանյութում: