«Իրենց թվում է՝ կարող են սարեր շուռ տալ» /տեսանյութ/
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը վստահ է՝ «Ելք» դաշինքը ԱԺ-ում առանձնապես ոչ մի փոփոխություն անել չի կարողանա:
«Փոփոխություններ անելու համար նախ հարկավոր է օրիենտացիոն հարց առաջ քաշել, որպեսզի աջակցություն լինի, այդ թվում՝ ֆինանսական: Կառույցներ ստեղծելու, փոփոխություններ անելու համար գործիքներ, ֆինանսներ են հարկավոր: Իսկ ֆինանսներ կարող ես ունենալ այն դեպքում, եթե ունես գործընկերներ կամ ՌԴ-ում կամ արևմտյան երկրներում: Իսկ «Ելք»-ը օրիանտացիոն հարցեր չի դրել, դրսից աջակցություն ստանալ չի կարող, ներսից ևս», – Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգը:
Վերջինս շեշտեց՝ եթե այսպես շարունակվի, «Ելքը» կունենա այն կարգավիճակը, որն ունի այժմ:
««Ելք»-ում կենտրոնացած են երիտասարդ ուժեր: Իրենց թվում է՝ կարող են սարեր շուռ տալ, խելոք են, իսկ ուրիշները չէին կարող. դրա համար էլ նրանք ուղղակի հաջողություն չեն ունենա», – նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: