20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նոր պաշտոն Դավիթ Հարությունյանին

Կառավարությունը երկու օր առաջ կայացած նիստում որոշել է կրճատել Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաստիքը: Ավելի ճիշտ, նախարարի պաշտոնն է սրանից անջատվելու: Այս պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ դեռևս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ժամանակ ստեղծվեց այս պաշտոնը, և նշվում էր, թե հենց Դավիթ Հարությունյանի համար էր սա:

Սակայն ՀՀ կառավարության կառուցվածքը պիտի համապատասխանեցվի Սահմանադրության փոփոխություններին՝ համաձայն որի նախարարների թիվը պետք է լինի տասնութը:

Henaran.am-ի տեղեկություններով` աշխատակազի ներկայիս ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է հենց նշանակվելու Արդարադատության նախարար: Նկատենք, որ նախարարն արդեն նախկինում`1998-2007 թվականներին, զբաղեցրել է այդ պաշտոնը, ապա պատգամավոր է եղել:

Արդարադատության արդեն նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը վերցրել է պատգամավորության մանդատը և ներկայումս ԱԺ փոխնախագահ է: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ