01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Զինվոր է զոհվել

Մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ […]

Աշոտյանի ու Մարուքյանի փոխադարձ «խայթոցները»

«Պարո՛ն Աշոտյան, շատ լավ գիտեք, որ ես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ եմ եղել 5 տարի, և ինձ համար Ձեր կերպարը, որպես հանձնաժողովի նախագահի, անհամատեղելի է»,-այսօր խորհրդարանական նիստի ժամանակ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Աշոտյանին դիմելով՝ ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ իր այս մտահոգությունն ունի 2 պատճառ, նախ որ Աշոտյանն, ըստ […]

Սահմանին լարված է եղել

Մայիսի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 […]

Ովքեր և ինչպես ազատագրեցին Բերդաձորը /տեսանյութ/

Սակայն 1991-ին, ԽՍՀՄ  ՆԳՆ զորքերի աջակցությամբ, ադրբեջանցիներին հաջողվեց հայաթափել Շուշի վարչական շրջանի, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Ադրբեջանցիները պատանդ վերցրին գյուղի տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին բռնի ուժով ստիպեցին տեղափոխվել Հայաստան: 1992 թվականի մայիսի 17-ին գերությունից ազատված Գագիկ Շաքարյանը «Բերդաձոր» ջոկատով և էլի մի քանի ջոկատներ կարողացան ազատագրել  Բերդաձորը: Ամեն բան ճիշտ հաշվարկված էր ու բերդաձորցիները հաղթեցին: Բերդաձորում երեկ՝ […]

Հենց ձեր որոշումներով է պայմանավորված լինելու. նախագահն ԱԺ-ում է /ֆոտո/

Վեհափա՛ռ Տեր, Հարգարժա՛ն պատգամավորներ, Հարգելի՛ հյուրեր, Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը ազատ, թափանցիկ և բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության գալիք հինգ տարիների համար քաղաքական պատասխանատվության բաժին ստանձնելու համար։ Շնորհավորում եմ վեցերորդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և մաղթում բեղուն […]

Հայտնի է ՀՀԿ-ի՝ ԱԺ նախագահի թեկնածուի անունը (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության խորհրդի եւ գործադիր մարմնի նիստերը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ԱԺ նախագահի պաշտոնում Հանրապետության նախագահի կողմից առաջարկվել ու միաձայն ընդունվել է Արա Բաբլոյանի թեկնածությունը։ Իսկ ԱԺ փոխնախագահներ լինելու են ինքը՝ Շարմազանովը եւ Արփինե Հովհաննիսյանը։ Խմբակցության ղեկավարը լինելու էՎահրամ Բաղդասարյանը, իսկ քարտուղար՝ Գագիկ […]

«Ծառուկյան» դաշինքի կողմից ԱԺ փոխնախագահի անունը հայտնի է /տեսանյութ/

Քիչ առաջ ավարտվեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպումը: Լրագրողների հետ զրույցում պատգամավոր Վահե Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում իրենք առաջարկելու են Միքայել Մելքումյանին: Ծառուկյան դաշիինքն իրավունք ունի առաջարկել 3 հանձնաժողովի նախագահ: Նրանք են լինելու Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը:  Խմբակցության ղեկավարը կլինի Գագիկ Ծառուկյանը:

Ամուսնուն, եղբայրներին, հորը պատանդ տարան. 25 տարի անց/տեսանյութ/

«Ալիևը ասում ա՝ Երևանն էլ է մերը, բայց ովա նրան բանի տեղ դնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնիկ բերդաձորցի Տաթևիկ Սաֆարյանը: Նա ընդգծում է. «Ղարաբաղը միշտ էլ եղել է՝ ղարաբաղցիները» Տաթևիկ Սաֆարյանը՝ 1991 թվականին իր երեք երեխաների հետ Բերդաձորում՝ տանն էր, երբ ադրբեջանցիները մուտք գործեցին գյուղ: Երիտասարդ կինը անցել փորձությունների միջով՝ ամուսնուն, հորը, եղբայրներին պատանդ տարան… […]

Քիչ մասնակցությունը պարտությունից փրկեց

Աստվածաբան, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ` երևանյան ընտրությունների հիմնական հետևանքն այն է, որ Երևանի ընտրողն առանձնապես արձագանք չի տվել այն քարոզչությանը, որ արվել  է քաղաքական ուժերի կողմից: «Հենց դրանով էլ պայմանավորված է այդքան քիչ մասնակցությունն, ու այն, որ ընդդիմության հավաքած ցուցանիշներն էլ քանակական առումով պայծառ չէին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  Աստվածաբանը գտնում է, որ եթե […]

ԱԺ նախագահի պաշտոնի հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշում չունի` թեկնածու առաջադրելու է Արտաշատի ընտրություններում, թե ոչ: «Այդ հարցի վերաբերյալ դեռ քննարկում չի եղել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ Վանիկ Էլիզբարյանը: Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը հրաժարական է ներկայացրել քաղաքապետի պաշտոնից: Ներկայումս փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն է իրականացնելու քաղաքապետի գործառույթները, մինչև կկայանան նոր ընտրություններ, ու նոր քաղաքապետ կընտրվի: Հայաստանի հանրապետական կուսակցության Արարատի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված