26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ նախագահի պաշտոնի հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշում չունի` թեկնածու առաջադրելու է Արտաշատի ընտրություններում, թե ոչ: «Այդ հարցի վերաբերյալ դեռ քննարկում չի եղել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:

Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը հրաժարական է ներկայացրել քաղաքապետի պաշտոնից: Ներկայումս փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն է իրականացնելու քաղաքապետի գործառույթները, մինչև կկայանան նոր ընտրություններ, ու նոր քաղաքապետ կընտրվի:

Հայաստանի հանրապետական կուսակցության Արարատի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ այս հարցը չի քննարկվել: Վաղը կուսակցությունը խորհրդի և գործադիր մարմնի նիստեր է անցկացնելու, և ԱԺ նախագահի, փոխնախագահի պաշտոնների հարցերի հետ միաժամանակ հավանաբար կքննարկվի նաև այս հարցը:

Նշենք, որ ըստ մամուլի` քաղաքապետի թեկնածուներից մեկը հենց Գագիկ Պողոսյանն է: Նա Հովիկ Աբրահամյանի թիմից է: Գագիկ Պողոսյանը Աբրահամյանների ազգականն է: 

Տեղեկություններ կան, որ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի նաև Աբրահամյանների երբեմնի թշնամի Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի որդին: Հովհաննես Ղազարյանը նախորդ ընտրություններին Արգամ Աբրահամյանի հետ առաջադրվեց Արտաշատի քաղաքապետի թեկնածու, սակայն ընտրապայքարի կեսից ինքնաբացարկ հայտնեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ