18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական ԶՈՒ-երը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել ե՛ւ հյուսիսային, ե՛ւ հարավային ուղղությամբ։ Ավելի համար մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Երեկ երեկոյան իրավիճակից սկսած՝ օրվա ընթացքում մեր […]

«Եռաբլուրի տղերքը տեղում շուռ կգան»/տեսանյութ/

«Հայտարարում եմ մի բան, այն արյունահեղությամբ, որ մենք հող ենք վերցրել՝ տալը բացառվում է: Պարոն Տեր-Պետրոսյանին ասում եմ՝ Ձեր ասածը աբսուրդ է: Ձեր ասածը , որ լսեն Եռաբլուրի զոհվածները՝ տեղում շուռ կգան: Ինչ խոսում եք, որպես գիտնական կամ նախկին նախագահ ուշադիր խոսեք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հողեր զիջելու մասին վերջին […]

ՔՊ վարչության անդամները կառավարությունում են

Այս պահին իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամները կառավարությունում հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը փակ է, սակայն հայտնի է, որ քննարկվում է Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները, որից հետո ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հայտարարեցին, որ դեմ են տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւին եւ որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի։ Հիշեցնենք, երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է […]

Բաքվի բռնապետը Իրանի ներսում ահաբեկչական կառույցների նմանությամբ ստեղծել է հակաիրանական և հակահայկական ուղղվածության պանթյուրքական խմբեր․ փորձագետ

Բաքվի բռնապետը Իրանի ներսում ահաբեկչական կառույցների նմանությամբ ստեղծել է հակաիրանական և հակահայկական ուղղվածության պանթյուրքական խմբերի «քնած» բջիջներ, որոնք վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն էին դրսևորում՝ փորձելով խժդժություններ հրահրել։ Հիմնականում Ատրպատականի գյուղական վայրերից քաղաքներում հայտնված և գրագիտության առանձնապես բարձր մակարդակ չունեցող իրանցի թյուրքախոս երիտասարդները տարիներ շարունակ հավաքագրվել և պանթյուրքականության ախտով ուղեղի լվացման են ենթարկվել Բաքվում և Անկարայում […]

Պարո՛ն վարչապետ, լսո՞ւմ եք՝ որեւէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանըԿարին Տոնոյան

«Ես իմ ամենաթանկին տվեցի իմ ամենաթանկը: Բայց ես էլ լուռ սգալու իրավունք եւ ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է. վաղը վարչապետը կմեկնի Մոսկվա բանակցությունների: Դիմում եմ երկրի 1-ին դեմքին՝ պարո՛ն վարչապետ, բանակցության սեղանի շուրջ նստելու պահին անպայման հիշեք՝ Դուք դեռ շատ մայրերի չեք հանձնել նրանց որդիների մարմիններն անգամ, ուրեմն՝ որեւէ պայմանով, լսո՞ւմ եք՝ որեւէ պայմանով […]

Մեր դիմումի հասցեատերը կառավարությունն է և վարչապետը, և մենք այլ կողմերից պատասխաններ չենք էլ ակնկալում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը կառավարությունում արտախորհրդարանական ուժերի և վարչապետի հանդիպումից առաջ լրագրողներին ասաց, որ հրավերը կառավարության կողմից է եղել, իսկ հանդիպման օրակարգում Արցախի հարցն է և ռազմական գործողությունները: Հարցին՝ կուսակցությունների առաջարկը շատերը համարում են հակասահմանադրական, արդյոք վարչապետին դիմելուց առաջ ուսումնասիրե՞լ են՝ սահմանադրությանը հակասո՞ւմ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Հիմա ներքաղաքական խժդժությունների ժամանակը չէ: Մեղադրողները […]

Սասուն Միքայելյանը վիրավորվել է. armlur.am

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը վիրավորվել է: ArmLur.am-ի փոխանցմամբ՝ նա վիրավորում է ստացել մեջքի և ոտքի շրջանում, բեկորային վնասվածքներ են, նրա վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ պատերազմի հենց առաջին օրվանից Սասուն Միքայելյանը ԵԿՄ անդամներին հավաքագրում էր՝ սահման ուղարկելու համար եւ ինքն էլ նրանց հետ հավասար Արցախում էր՝ առաջին գծում: Վերջին […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 766 դեպք, մահերի թիվն ավելացել է 10-ով

Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 65 460 դեպք։ Մեկ օրում  դեպքերի թիվն ավելացել է 766-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 48 208 (+104) մարդ, այս պահին բուժվում է 15 845-ը (+652): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1407 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1091-ի (+10), իսկ այլ պատճառներով՝ 316 (+0): Մեկ օրում մահացել է 10 մարդ:

«Նախկինում այդ զգուշացումները տարիներ առաջ էինք անում, բայց հիմա ժամանակն արագացել է». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հին գրածներն էի կարդում. ֆեյսբուքյան գրառումներից, քննարկումներից մինչև փակ տեղեկանքներ։ Կարդում և ուզում գոռալ. «Բա որ ասում էինք…»։ Այսօր էլ նույնն է։ Տեսնում ես ռիսկը, վտանգը, միտումը։ Գնահատում ես։ Հասկանում ես հետևանքները։ Զգուշացնում ես։ Լուծումներ առաջարկում։ Նախկինում այդ զգուշացումները տարիներ առաջ էինք անում։ Բայց հիմա ժամանակն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի