Կարող է՝ օրվա վերջին Արծրուն Հովհաննիսյանը շատ կարևոր լուր տարածի. Անդրանիկ Քոչարյանն ակնարկում է հրադադարի մասի՞ն
Կարող է՝ օրվա վերջին Արծրուն Հովհաննիսյանը շատ կարևոր լուր տարածի, բայց պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ կսկսվեն բանակցությունները, լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Բանակցություններ կլինեն այն ժամանակ, երբ հակառակորդը կհասկանա, որ իր գործողություններն անիմաստ են», – ասաց նա: Պատգամավորը միաժամանակ շեշտեց կարող ուժերի՝ բանակին նյութապես օգնելու կարևորությունը:





































