18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնել է առաջնագիծ

ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մեկնում է առաջնագիծ․ «Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու համար դիմիր քո զինկոմիսարիատ և հիշիր՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դու ես։ Հ.Գ. Մենք գնացինք , մենք չունենք զիջելու ՀԱՅՐԵՆԻՔ !!! լավ մնացեք, թիկունքն ամուր կպահեք ! Սիրում եմ բոլորիդ #հաղթելուենք»,- գրել է նա։

«Անելիք շատ կա, արդյունքները՝ արդեն մոտ օրերին». Վիկտոր Սողոմոնյան

168․am–ը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։ – Պարոն Սողոմոնյան, մեր տեղեկություններով, Նախագահ Քոչարյանը դեռ անցած շաբաթվանից Արցախում էր, ճի՞շտ է։ – Այո, ճիշտ է, բայց նախօրեին վերադարձել է Երևան։ – Ինչ-որ հատուկ նպատակո՞վ է վերադարձել։ Հարցնում եմ, որովետև անցած անգամ եկել էր հանդիպելու ՌԴ դեսպանի հետ ու հետո […]

«Հասցեական անդրադառնալ այն կողմին, որը խուսափում է հրադադարի պահպանման ռեժիմից». ՊՆ կոչը՝ միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբին

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական […]

Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել

Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել՝ կրելով զգալի մեծ կորուստներ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

«Կապիտան Արսեն Գաբրիելյանը շարքից հանել է թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտան Արսեն Գաբրիելյանը շարքից հանել է թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը»։      

Քայլերթ՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով /տեսանյութ/

Այս պահին Երևանում ՀՀ մի շարք քաղաքացիներ քայլերթ են իրականացնում՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով: Ակցիայի մասնակիցները քայլում են Հայաստանի և Արցախի դրոշները ձեռքներին, նրանք վանկարկում են` «Ճանաչում», «Արցախը Հայաստան է»: Մասնակիցները պնդում են՝ Արցախի ճանաչումը պատերազմի ավարտի միակ հնարավոր տարբերակն է:  

Արցախի ճանաչման մի քանի սցենար կա /տեսանյութ/

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ Արցախի ճանաչման հարցով պետք է զբաղվի պետությունը եւ լրջորեն․ ոչ թե ցաքուցրիվ հայտարարություններով, այլ օրինակ՝ Ազգային ժողովի կողմից ընդունված փաստաթղթով։ Ճանաչման գործընթացի մի քանի սցենար կարելի է գործի դնել։ 

«Մտահոգիչ է տեղեկատվության և խոսքի ազատության իրավունքների սահմանափակմանն ուղղված իշխող ուժի վարած քաղաքականությունը»

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում են ընդգրկված ռազմական դրության իրավական ռեժիմի եւ ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումների եւ սահմանափակումների խախտման համար քրեական եւ վարչական պատասխանատվության միջոցներ նախատեսող օրենքների նախագծեր։ Հաշվի առնելով, որ ռազմական դրության իրավական ռեժիմի խախտման համար թե՛ Քրեական, […]

Եթե պատերազմից հետո պարզվի, որ մենք տարածքային կորուստ ունենք, ապա դրա ողջ մեղքը բարդվում է ինչ որ ստեփանակերտցու վրա՞

Ինչ ես հասկացա Փաշինյանի վերջին ստատուսից. եթե, Աստված չանի, պատերազմից հետո պարզվի, որ մենք տարածքային կորուստ ունենք, ապա դրա ողջ մեղքը բարդվում է ինչ որ ստեփանակերտցու վրա՞, ով գնացել ու առաջնագծում կռվող զինվորներին հատ-հատ համոզել, տեղ-տեղ հրամայել ա, որ չկռվեն, լքեն դիրքերը, որովհետև «Նիկոլը հողերը հանձնել ա»։ Կներեք, իսկ ո՞նց ա տրվել էտ հրամանը։ Ամեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի