26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Եռաբլուրի տղերքը տեղում շուռ կգան»/տեսանյութ/

«Հայտարարում եմ մի բան, այն արյունահեղությամբ, որ մենք հող ենք վերցրել՝ տալը բացառվում է: Պարոն Տեր-Պետրոսյանին ասում եմ՝ Ձեր ասածը աբսուրդ է: Ձեր ասածը , որ լսեն Եռաբլուրի զոհվածները՝ տեղում շուռ կգան: Ինչ խոսում եք, որպես գիտնական կամ նախկին նախագահ ուշադիր խոսեք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հողեր զիջելու մասին վերջին հայտարարությանը,  ասաց ազատամարտիկ Մանուշակ Աբգարյանը:

Աբգարյանը հիշեցրեց, որ ինքն ու իր ընկերները պատրաստ են պայքարի, քանի որ արյուն են թափել ու դա չի մոռացվում:

«Պատերազմում  ես էլ ծանր վիրավորվել եմ,  ու ուղղաթիռով, արնաքամ ինձ հազիվ են հասցրել հիվանդանոց, որ կյանքս փրկվեր»,-ասաց ազատամարտիկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նյութը henaran.am-ի արխիվից է

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ