02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեր դիմումի հասցեատերը կառավարությունն է և վարչապետը, և մենք այլ կողմերից պատասխաններ չենք էլ ակնկալում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը կառավարությունում արտախորհրդարանական ուժերի և վարչապետի հանդիպումից առաջ լրագրողներին ասաց, որ հրավերը կառավարության կողմից է եղել, իսկ հանդիպման օրակարգում Արցախի հարցն է և ռազմական գործողությունները:

Հարցին՝ կուսակցությունների առաջարկը շատերը համարում են հակասահմանադրական, արդյոք վարչապետին դիմելուց առաջ ուսումնասիրե՞լ են՝ սահմանադրությանը հակասո՞ւմ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Հիմա ներքաղաքական խժդժությունների ժամանակը չէ: Մեղադրողները կամ ուշադիր չեն ընթերցել 16 կուսակցությունների տեքստը, կամ միգուցե ունեն այլ նպատակներ: Մեր դիմումի հասցեատերը կառավարությունն է և վարչապետը, և մենք այլ կողմերից պատասխաններ չենք էլ ակնկալում»:

Հարցին՝ առաջարկը պնդելո՞ւ եք այսօր, նա պատասխանեց, որ փակ հանդիպում է և մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում. «Կա ջենտլմենական համաձայնություն, որ փակ հանդիպման մանրամասներ չենք ներկայացնում: Այսօր բոլորիս խնդիրը Արցախն է, մեր ժողովրդի անվտանգությունն է»:

Հիշեցնենք, արտախորհրդարանական ուժերի հանդիպումից առաջա վարչապետը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որին մասնակցում էր նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ