30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պարո՛ն վարչապետ, լսո՞ւմ եք՝ որեւէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանըԿարին Տոնոյան

«Ես իմ ամենաթանկին տվեցի իմ ամենաթանկը: Բայց ես էլ լուռ սգալու իրավունք եւ ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է. վաղը վարչապետը կմեկնի Մոսկվա բանակցությունների: Դիմում եմ երկրի 1-ին դեմքին՝ պարո՛ն վարչապետ, բանակցության սեղանի շուրջ նստելու պահին անպայման հիշեք՝ Դուք դեռ շատ մայրերի չեք հանձնել նրանց որդիների մարմիններն անգամ, ուրեմն՝ որեւէ պայմանով, լսո՞ւմ եք՝ որեւէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանը:

Այս պատերազմում մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, կես ճանապարհին չկանգնեք. որդուն կորցրած մայրերը այլեւս Երկրի վրա չեն ապրում, նրանք ապրում են Երկնքի ու Երկրի միջեւ, որտեղից ամեն ինչ ավելի տեսանելի է, որտեղից Տիեզերական ճշմարտությունն ավելի մոտ է… Հավատացեք մեզ՝ մենք հաղթել ենք արդեն: Բանակցությունները կվարեք հաղթողի դիրքերից, սա մեր՝ որդեկորույս մայրերի, միակ պահանջն է: Առայժմ այսքա՛նը», – այս մասին գրում է «Հայ ասպետ» հիմնադրամ-դպրոցի տնօրեն ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԸ՝ արցախյան նորօրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի հերոսածին մայրը:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ