04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին՝ նրանց նախաձեռնությամբ․ Գրասենյակի ղեկավար

«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Համաձայն օրաթերթի, այդ հանդիպմանը նախորդել է Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի, ապա՝ Սերժ Սարգսյանի հետ։

«Եղե՞լ է հանդիպում երկրորդ նախագագի հետ և եթե այո, ապա ի՞նչ է քննարկվել», – Yerevan.Today-ը դիմեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։

«Այո, իրոք երեկ Նախագահ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնաթող Նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ։ Տեղի է ունեցել նաև հանդիպում ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։ Քննարկումների թեման բնականաբար մեկն է՝ Արցախը։ Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում այսպիսի խորհրդատվությունները պարբերական են լինելու», – ասել է Սողոմոնյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ