18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Լավրովը հույս է հայտնել, որ Թուրքիան Աֆրինի վերահսկողությունը կհանձնի Սիրիային

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Թուրքիան Աֆրինի վերահսկողությունը կհանձնի Սիրիայի կառավարությանը: Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը մասնավորապես ասել է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբևէ չի ասել, որ Թուրքիան ցանկանում է Աֆրինը օկուպացնել: Այս պահին, երբ թուրքական կողմի ներկայացուցիչները հայտարարում են, որ հիմնականում հասել են Աֆրինի հետ կապված իրենց նպատակներին, […]

Այդ խելքդ պահիր քեզ. Էրդողանը՝ Մակրոնին

Ապրիլի 8-ին Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության՝ Վանում կայացած ժողովի ժամանակ կոշտ հայտարարություններ է արել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հասցեին։ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև լարվածություն է առաջացրել այն բանից հետո, երբ Մակրոնը պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնել «Սիրիայի հյուսիսում տեղակայված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈՒ-SDG) և Անկարայի միջև: «Բոլոր […]

«Թուրքիան ցանկանում է Եվրոպան թուրքականացնել». Հունաստանի արտգործնախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասը գերմանական «Der Spiegel» պարբերականի հետ զրույցում նշել է, որ Թուրքիան ցանկանում է Եվրոպան թուրքականացնել։  «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան եվրոպականացվի։ Բայց երբեմն նկատում ենք, որ Թուրքիան է ցանկանում թուրքականացնել Եվրոպան։ Մենք դա չենք ընդունում։ Թուրքիան, իհարկե, մեզնից ավելի մեծ երկիր է, բայց և մեզնից մեծ էլ  խնդիրներ և հակասություններ ունի, […]

Հայ-թուրքական սահմանին ականի պայթյունից մարդ է վիրավորվել

Հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում ական է պայթել։ Կարսի շրջանի Քիլիթթաշ գյուղի բնակիչ 42-ամյա Էրհան Բուլութը գյուղից հեռու, սահմանին մոտ գտնվող տարածքում անասուններին արածացնելիս պատահաբար կանգնել է ականի վրա։ Պայթյունի հետևանքով Բուլութը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Իգդիրի պետական հիվանդանոցից հայտնել են, որ թուրք գյուղացու կյանքին վտանգ չի սպառնում։ Աղբյուր` ermenihaber.am

Վաշինգտոնում ցուցարարների վրա հարձակված Էրդողանի համակիրներից 2-ը ազատազրկման է դատապարտվել

2017 թվականի մայիսին Վաշինգտոնում թուրքական դեսպանատան առջև խաղաղ ցուցարարների վրա հարձակված անձանցից 2 հոգի ազատազրկման է դատապարվել: Սինան Նարինը և Էյուփ  Յըլդըրըմը, որոնք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հետ հարձակվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև Էրդողանի այցի դեմ բողոքի ցույցի մասնակիցների վրա, դատապարտվել են 1 տարի 1 օրվա ազատազրկման: Նշվում է, որ Նարինը և […]

Հրապարակվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի 2017թ․ բյուջեն

Ապրիլի 1-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում Զատկի կապակցությամբ կայացած ընդունելության ժամանակ տվյալներ են հրապարակվել Պատրիարքարանի 2017թ․ բյուջեի վերաբերյալ։ Մամուլին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ նախորդ տարի Պատրիարքարանի բյուջեն 48․059 լիրայի պակասորդ է տվել։ 2017թ․ Պատրիարքարանի ընդհանուր եկամուտը կազմել է 1 մլն 739․000 լիրա, իսկ ընդհանուր ծախսերը՝ 1 մլն 787․000 լիրա։ Ընդ որում՝ ծախսերի ամենամեծ աճը գրանցվել է «Հասարակության […]

Թուրքիայի Մարմարայի համալսարանում անդրադարձել են Հայոց ցեղասպանության թեմային

Թուրքիայի Մարմարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում Հայոց ցեղասպանության թեմայով միջոցառում է  անցկացվել։ «Հայկական հարցը՝ միջազգային իրավունքի լույսի ներքո» խորագրով քննարկմանը մասնակցել են համալսարանի դասախոսները և ուսանողները։ Օրակարգում եղել են  այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ 1915թ․ «Տեղահանության մասին որոշման» իրավական հիմքերը, հետևանքներն ու փաստարկները, հարցի վերաբերյալ միջազգային դատարանների մոտեցումները, ցեղասպանության՝ որպես հանցագործության իրավական չափորոշիչները։ Ուսանողներից մեկի հարցին ի […]

Վանի 400-ամյա հայկական եկեղեցին փլուզման եզրին է (լուսանկարներ)

Վանի Մուրադիյե (պատմ. Բերկրի) գավառում գտնվող հայկական պատմական Սբ. Ստեփանոս եկեղեցին փլուզման եզրին է: 400-ամյա եկեղեցին գանձախույզների թիրախն է դարձել:  Եկեղեցու պատերը գրեթե ամբողջությամբ քանդված են, իսկ ներսում մի քանի մետր խորությամբ հորեր են փորված: Միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից հանդիսացող եկեղեցու հարևանությամբ գտնվող գերեզմանաքարերը նույնպես գանձախույզները փշրել են: Եկեղեցու քիչ թե շատ կանգուն մնացած […]

«Կոսովոն կարող է լուծել իր խնդիրները առանց Էրդողանի միջամտության»

Կոսովոյի Հանրապետության վարչապետ Րամուշ Հարադինայը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, ով կոսովոցի պաշտոնյային մեղադրել էր գյուլենական համայնքին աջակցելու մեջ: Միջանկյալ նշենք, որ  Էրդողանը  Հարադինայի հասցեին նման մեղադրանք էր հնչեցրել այն բանից հետո, երբ վերջինս աշխատանքից ազատել էր Կոսովոյի ներքին գործերի նախարարին և հետախուզության ծառայության պետին։ Կոսովոյի վարչապետը դժգոհել էր, որ գյուլենական համայնքի […]

Ռուսաստանը կարագացնի S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային

Երկօրյա աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին 2 նախագահները հայտարարել են ռուսական S-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի մատակարարման ժամկետների արագացման շուրջ ձեռք բերված համաձայնության մասին:   Ասուլիսին առաջինը ելույթ ունեցած Էրդողանը, անդրադառնալով թեմային, ասել է. «S-400 համակարգերի ձեռք բերումը Թուրքիայի որոշումն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի