25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լավրովը հույս է հայտնել, որ Թուրքիան Աֆրինի վերահսկողությունը կհանձնի Սիրիային

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Թուրքիան Աֆրինի վերահսկողությունը կհանձնի Սիրիայի կառավարությանը:

Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը մասնավորապես ասել է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբևէ չի ասել, որ Թուրքիան ցանկանում է Աֆրինը օկուպացնել: Այս պահին, երբ թուրքական կողմի ներկայացուցիչները հայտարարում են, որ հիմնականում հասել են Աֆրինի հետ կապված իրենց նպատակներին, մենք մտածում ենք, որ Աֆրինում իրավիճակը կարգավորելու ամենապարզ ճանապարհը այդ հողերի վերահսկողությունը Սիրիայի կառավարությանը վերադարձնելն է»:

Լավրովն ավելացրել է նաև, որ Ռուսաստանը երբեք էլ այս հարցում այլ մոտեցում չի ունեցել:

Հիշեցնենք, որ  Թուրքիայի զինված ուժերը  և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում մարտի 18-ի առավոտյան ներխուժել են սիրիական Աֆրին  և քաղաքը վերցրել իրենց վերահսկողության տակ։ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել նաև Աֆրին քաղաքի հարևանությամբ գտնվող Ռաջո, Բյուլբյուլ, Շեյհ Հադիդ , Ջինդերես, Շերան, Մաբաթլը շրջանները:

Աղբյուր`   ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ