18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո: Էրդողանը հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է վաղաժամ ընտրություն անցկացնելու հարցը, որն օրեր առաջ բարձրացրել էր Բահչելին: Վերջինի ղեկավարած ԱՇԿ-ն և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) դաշինքով են մասնակցելու […]

Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին

Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին: Ermenihaber.am-ն առանձնացրել է թուրքական առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցների այդ թեմայով հրապարակումների ուշագրավ հատվածները: «Hurriyet» թերթի կայքը «Հայաստանում ցույցերը տարածվում են. թավշյա հեղափոխություն է հայտարարվել» հոդվածում գրում է. «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ 10 տարի երկիրը ղեկավարելուց հետո այժմ էլ վարչապետի պաշտոնում երկրի ղեկավարումը շարունակելու մտադրությունը ապստամբության ու խռովությունների […]

Թուրքիայի փոխվարչապետն արձագանքել է Ֆրանսիայի նախագահին

Թուրքիայի կառավարության խոսնակ, փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Մենք Թուրքիային և Ռուսաստանին բաժանեցինք» հայտարարությանը: Կատարում գտնվող փոխվարչապետ Բոզդաղը հայտարարել է, որ Անկարայի քաղաքականությունը Սիրիայի հարցում մնում է նույնը. դեմ են ահաբեկչական ուժերին աջակցող վարչակազմին: Նաև նշել է, որ Թուրքիան տարաձայնություններ ունի ԱՄՆ-ի հետ քրդերի գործողությունների հարցում և լիակատար համաձայնության մեջ չէ […]

Թուրքիայում ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ակցիաներ անել ողջ երկրում

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Վելի Աղբաբան հայտարարել է, որ ապրիլի 16-ին իրենց կուսակցությունը պատրաստվում է Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացնել: Դրանք ուղղված են լինելու ընդդեմ այն բանի, որ իշխանությունները պատրաստվում են երկրում գործող արտակագ դրության ռեժիմը 7-րդ անգամ երկարաձգել։ Ընդդիմադիրները ծրագրում են նստացույցեր կազմակերպել Թուրքիայի մի շարք քաղաքների հրապարակներում, կենտրոնական […]

Թուրք-քրդական զինված բախումները շարունակվում են

Թուրքիայի Շըրնաք նահանգի ռազմաբազայի վրա հարձակում է տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից, որոնց պաշտոնական Անկարան դիտում է որպես ահաբեկիչներ: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ այդ բազան ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում վերջերս է հիմնվել: Մի խումբ քուրդ գրոհայիններ վաղ առավոտյան նռնականետերով և երկարափող հրազենով հարձակվել են ռազմաբազայի վրա: Թուրք ուժայինները պատասխան կրակ են բացել: […]

Ցեղասպանության հուշարձանը բացասականորեն կազդի թուրք-շվեյցարական հարաբերությունների վրա. Թուրքիայի հյուպատոս

Շվեյցարիայի Ժնև քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը Թուրքիայի արտգործնախարարությունից բացի արձագանքել է նաև Ժնևում Թուրքիայի հյուպատոս Մեհմեթ Սաիթ Ույանըքը։ Ապրիլի 13-ին տեղի ունեցած  հուշարձանի բացման արարողությանը  ներկա էին գտնվել Ժնևի քաղաքապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, որոնց թուրքական աղբյուրը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմնակիցներ է անվանում։ Նշյալ կուսակցությունը Անկարայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն: […]

Թուրքիայում արտակարգ դրությունը հնարավոր է նորից երկարաձգվի

Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է 7-րդ անգամ երկարաձգվել: Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդում և կառավարությունում  համապատասխան որոշումն ընդունելուց հետո հարցը կտեղափոխվի մեջլիսի օրակարգ։ Սպասվում է, որ առաջարկը մեջլիսի քննարկմանը կներկայացվի ապրիլի 18-ին՝ արտակարգ դրության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ: Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիայում 272 քաղաքացի էր զոհվել, 2.194 -ը՝ վիրավորվել: Դեպքից ընդամենը […]

Թուրքիայում հայերի պահած գանձերը գտնելու մոլուցքը չի մարում

Թուրքական «Haberturk» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Այստեղ շաբաթվա վերջն է» հաղորդման ժամանակ հեռուստադիտողներին բացատրել են, թե ինչպես պետք է գանձ որոնել: Հաղորդմանը հյուրընկալված Ուղուր Քուլաչ անունով քաղաքացին իրեն ներկայացրել է գանձախուզության մասնագետ: Նա հեռուստադիտողներին ցույց է տվել գանձ որոնելու ձևերը: Ուղուր Քուլաչը, ով հանդիսանում է «Uğur Elektronik»  (Ուղուր էլեկտրոնիկ) դետեկտորներ արտադրող ընկերության սեփականատերը, ներկայացրել է մի […]

Թուրքիան ԱՄՆ-ի համար պոտենցիալ թշնամի է. Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, ամերիկացի վերլուծաբան, Մայքլ Ֆլինը ամերիկյան «The Washington Examiner» պարբերականում  «Թուրքիան կարող է ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ մտնել » վերնագրով հոդված է հրապարակել։ Ըստ հեղինակի՝ ներկայիս թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այնպես վատ չեն եղել, ինչպես հիմա:  Եվ արդեն մշուշոտ չէ այն կանխատեսումը, որ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են […]

Շվեյցարիայում չի դադարում թուրքերի աղմուկը Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրման շուրջ

Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 13-ին բացվելիք հուշարձանի շուրջ թուրքական կողմի բարձրացրած աղմուկը չի դադարում: Ավելի վաղ նախաձեռնած դատավարություններից հետո այժմ էլ Շվեյցարիայում թուրքական ներկայացուցչությունները բողոքի ակցիա են կազմակերպել` ընդդեմ հուշարձանի տեղադրմանը Ժնևի Թրեմբլե պուրակում: Ակցիային ներկա են գտնվել թուրքական ազգայնական «Հայրենիք» (Vatan) կուսակցության փոխնախագահ Ալի Մերջանը, նույն կուսակցության Եվրոպայի ներկայացուցիչ Բեյհան Յըլդըրըմը, «Աթաթուրքի գաղափարների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի