16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ցեղասպանության հուշարձանը բացասականորեն կազդի թուրք-շվեյցարական հարաբերությունների վրա. Թուրքիայի հյուպատոս

Շվեյցարիայի Ժնև քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը Թուրքիայի արտգործնախարարությունից բացի արձագանքել է նաև Ժնևում Թուրքիայի հյուպատոս Մեհմեթ Սաիթ Ույանըքը։

Ապրիլի 13-ին տեղի ունեցած  հուշարձանի բացման արարողությանը  ներկա էին գտնվել Ժնևի քաղաքապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, որոնց թուրքական աղբյուրը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմնակիցներ է անվանում։ Նշյալ կուսակցությունը Անկարայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

Թուրք հյուպատոսը նշել է, որ այդ հուշարձանը ոչ միայն բացասականորեն կանդրադառնա թուրք-շվեյցարական հարաբերությունների վրա, այլև ավելի կվատացնի Շվեյցարիայում ապրող թուրքական և հայկական համայնքների հարաբերությունները։

«Թրեմբլեյ զբոսայգում բացված հուշահամալիրը  բացասական ազդեցություն է ունենալու թուրք-շվեյցարական հարաբերությունների վրա: Դա  ոչ բարյացակամ և չհաշվարկված քայլ է»,- ասել է թուրք հյուպատոսը:

Վերջինս Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջ քաշելով թուրքական ավանդական ժխտողականությունը, հայերին մեղադրել է այն բանի մեջ, որ նրանք «միակողմանի» են նայում պատմությանը։

Աղբյուր`   ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ