13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Թուրքիայի փոխվարչապետն արձագանքել է Ֆրանսիայի նախագահին

Թուրքիայի կառավարության խոսնակ, փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Մենք Թուրքիային և Ռուսաստանին բաժանեցինք» հայտարարությանը:

Կատարում գտնվող փոխվարչապետ Բոզդաղը հայտարարել է, որ Անկարայի քաղաքականությունը Սիրիայի հարցում մնում է նույնը. դեմ են ահաբեկչական ուժերին աջակցող վարչակազմին:

Նաև նշել է, որ Թուրքիան տարաձայնություններ ունի ԱՄՆ-ի հետ քրդերի գործողությունների հարցում և լիակատար համաձայնության մեջ չէ Ռուսաստանի և Իրանի հետ սիրիական հիմնախնդրում:

«Ով էլ պաշտպանի ճշմարիտ սկզբունքները, Թուրքիան չի խուսափի լինել նրա կողքին»,- շեշտել է Բոզդաղը:

Աղբյուր`   ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ