18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Աթեշյանի դեմ բողոքը հասել է Ստամբուլի փողոցներ

Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ բողոքի ալիքը դուրս է եկել համայնքային շրջանակներից և հասել Ստամբուլի փողոցներ: Այն բանից հետո,  երբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը  միջամտեց Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին, իսկ Աթեշյանը վերադարձրեց պատրիարքի փոխանորդի պաշտոնը, համայնքում արքեպիսկոպոսի նկատմամբ առաջացած դժգոհությունն արտահայտվում էր նրա հանդիսապետությամբ անցկացվող պատարագների և համայնքային միջոցառումների ժամանակ բողոքի ակցիաներով: […]

Էրդողանը դատի է տվել Թուրքիայի ընդդիմության առաջնորդին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ պահանջելով 250.000 թուրքական լիրա (63000 դոլար) փոխհատուցում: Դատական հայցի առարկան օրեր առաջ Քըլըչդարօղլուի արած հայտարարությունն է, որում Էրդողանին անվանել էր «Ֆեթթոլահական ահաբեկչական կազմակերպություններ»-ի (FETÖ-գյուլենականներ շարժում) քաղաքական թև: «FETÖ-ի քաղաքական թևը չբացահայտելու համար է երկրում արտակարգ դրությունը երկարաձգվում: […]

Անկարայում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի է ունենալու Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Այդ նպատակով Ադրբեջանի  պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը  կմեկնի Անկարա, որտեղ առանձին հանդիպումներ կունենա Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի, ինչպես նաև պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի հետ։ Նշվում է, որ ադրբեջանցի պաշտոնյան իր թուրք գործընկերների հետ կքննարկի ռազմական ոլորտում […]

Թուրքիան չի միանա ռուս դիվանագետների արտաքսման արշավին

Թուրքիան չի միանա Մեծ Բրիտանիայի նախաձեռնությանը: Վերջինս իր երկրի տարածքից արտաքսել  է ռուս դիվանագետներին: Պատճառը ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորումն է։ Մեծ Բրիտանիայի օրինակին են հետևել  մի շարք երկրներ։ Իսկ Թուրքիայի կառավարության նիստի ժամանակ կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը նշել է. «Դա Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի  խնդիրն է։  Բրիտանիան անկախ պետություն է և ինքն է որոշում, թե […]

Էրդողանին համեմատել են Պինոչետի, Հիտլերի և Մուսոլինիի հետ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ուսանողների հանդեպ դրսևորած սպառնալից վերաբերմունքի համար: Էրդողանը Աֆրինի օպերացիան դատապարտող ուսանողներին անվանել էր «կոմունիստ, հայրենիքի դավաճան, ահաբեկիչ» և հայտարարել, որ նրանց զրկելու է համալսարանում սովորելու իրավունքից: Քըլըչդարօղլուն, ողջունելով ուսանողների՝ հանուն Աֆրինի կազմակերպած նախաձեռնությունը, նշել էր, որ համալսարաններում […]

Հունաստանի խորհուրդը Թուրքիային

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամեննոսը, ելույթ ունենալով Հունաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը, կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի հասցեին: Կամմենոսը Թուրքիային խորհուրդ է տվել հիշել Օսմանյան կայսրության դեմ հույն ժողովրդի անկախության պատերազմը: Կամմենոսը մասնավորապես ասել է. «Հույն մարտիկները 1821-ին պարտության մատնեցինՕսմանյան հզոր կայսրությանը: Այդ մեծ կայսրության մասին երազողները թող նախ հիշեն 1821 թվականը: Մեր ազգային […]

Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց։ Թուրքիայի նախագահականից հայտնում են, որ հեռախոսազրույցի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան։ Էրդողանը դժգոհությունն է հայտնել «Ձիթենու ճյուղ» գործողությունը դատապարտող հայտարարությունների կապակցությամբ՝ դրանք անվանելով «անհիմն հայտարարություններ»։ […]

Աֆրինում նահանգապետ կնշանակվի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության  (ԱԶԿ-AKP) անդամ պատգամավորների հետ հանդիպման  ժամանակ հայտարարել է, որ մոտ ժամանակներս Աֆրինում նահանգապետ կնշանակվի, և տեղական ինքնակառավարման մարմին կձևավորվի: Էրդողանը, խոսելով Աֆրինում իրենց անելիքների մասին, մասնավորապես ասել է. «Առաջիկա օրերին Աֆրինում նահանգապետ կնշանակվի: Տեղական ինքնակառավարումն իրականացնելու համար այլ նշանակումներ ևս կարվեն»: Էրդողանի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ մեկնաբանությամբ […]

Ամերիկյան դատախազությունը Էրդողանի թիկնապահների նկատմամբ մեղադրանքը հանել է

ԱՄՆ-ում 2017 թվականի մայիս 16-ին թուրքական դեսպանության շենքի դիմաց  հավաքված ցուցարարների վրա հարձակման մեջ մեղադրվող Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակիցներից 11-ի վերաբերյալ մեղադրանքները հանվել են:  Վաշինգտոնի դաշնային դատախազների պահանջով նախորդ տարվա նոյեմբեր ամսին թիկնապահներից 4-ի, իսկ այս տարվա փետրվար ամսին  ԱՄՆ արտգործնախարար Ռեքս Թիլերսոնի՝ Թուրքիա կատարելիք այցից մեկ օր առաջ ևս 7-ի նկատմամբ մեղադրանքը […]

Թուրքիայում F-16 ռազմական ինքնաթիռ է կործանվել

Թուրքիայում ուսումնական թռիչք կատարելիս F-16 ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Մարտի 22-ին՝ ժամը 18։30-ին ուսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած ինքնաթիռը լեռնային տարածքում վայր է ընկել ու բռնկվել։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Նևշեհիր նահանգի Օվայորեն գյուղի մերձակայքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են օդաչուի դին։ Ականատեսները վկայում են, որ մինչև անկումը ուժգին պայթյունի ձայն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի