04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիայում F-16 ռազմական ինքնաթիռ է կործանվել

Թուրքիայում ուսումնական թռիչք կատարելիս F-16 ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Մարտի 22-ին՝ ժամը 18։30-ին ուսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած ինքնաթիռը լեռնային տարածքում վայր է ընկել ու բռնկվել։

Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Նևշեհիր նահանգի Օվայորեն գյուղի մերձակայքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են օդաչուի դին։

Ականատեսները վկայում են, որ մինչև անկումը ուժգին պայթյունի ձայն է լսվել։ Ինքնաթիռի կտորները տարածվել են 500 մետր տրամագծով տարածքում։

Աղբյուր` ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ