26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանին համեմատել են Պինոչետի, Հիտլերի և Մուսոլինիի հետ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ուսանողների հանդեպ դրսևորած սպառնալից վերաբերմունքի համար:

Էրդողանը Աֆրինի օպերացիան դատապարտող ուսանողներին անվանել էր «կոմունիստ, հայրենիքի դավաճան, ահաբեկիչ» և հայտարարել, որ նրանց զրկելու է համալսարանում սովորելու իրավունքից:

Քըլըչդարօղլուն, ողջունելով ուսանողների՝ հանուն Աֆրինի կազմակերպած նախաձեռնությունը, նշել էր, որ համալսարաններում ուժ չի կարելի գործադրել:

«Համալսարանները գիտելիքի օջախներն են, այնտեղ բռնություն չպետք է լինի, հակառակ դեպքում չեն կարող գիտելիք տալ»:

Ըստ Քըլըչդարօղլուի՝ ստեղծված իրավիճակում համալսարանի ղեկավարությունն էր, որ պիտի գործեր, սակայն այլ ուժեր են այդ գործը ստանձնել:

«Աթոռին նստած անձն ուղղակիորեն միջամտում է: Ասում է. «Ձեզ չեմ թողնի՝ համալսարանում սովորեք»: Բայց դու ո՞վ ես, որ թույլ չես տալու: Համալսարանները քո հոր սեփականությո՞ւնն են, ինչ է: Սահամանդրության 42-րդ հոդվածն ասում է, որ չի կարելի խախտել որևէ մեկի կրթություն ստանալու իրավունքը: Լսու՞մ ես, պարոն, սա իմ երկրի սահմանադրությունն է ասում: Եթե ընդօրինակում ես Պինոչետին, Հիտլերին կամ Մուսոլինիին, ապա դա արդեն ուրիշ բան, դուրս արի և բացեիբաց հայտարարիր»:

Հիշեցնենք, որ Բողազիչի համալսարանում մի խումբ ուսանողներ քաղցրավենիք (լոխում) են բաժանել՝ այդպես նշելով մարտի 19-ին սիրիական Աֆրին քաղաքում Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության հաստատումը: Ուսանողների մեկ այլ խումբ էլ այդ նախաձեռնության դեմ է հանդես եկել։ Նրանք իրենց ձեռքում պաստառ են պահել, որտեղ գրված է եղել. «Ոչ օկուպացիայի և կոտորածների լոխումին»։ Ընդդիմացող ուսանողների մի մասը ոստիկանության կողմից բերման է ենթարկվել:

Աղբյուր`  ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ