26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աֆրինում նահանգապետ կնշանակվի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության  (ԱԶԿ-AKP) անդամ պատգամավորների հետ հանդիպման  ժամանակ հայտարարել է, որ մոտ ժամանակներս Աֆրինում նահանգապետ կնշանակվի, և տեղական ինքնակառավարման մարմին կձևավորվի:

Էրդողանը, խոսելով Աֆրինում իրենց անելիքների մասին, մասնավորապես ասել է.
«Առաջիկա օրերին Աֆրինում նահանգապետ կնշանակվի: Տեղական ինքնակառավարումն իրականացնելու համար այլ նշանակումներ ևս կարվեն»:

Էրդողանի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես եկած կառավարական աղբյուրները հայտնել են, որ Աֆրինում տեղական ինքնակառավարման մարմինը կձևավորվի այդ շրջանում ապրող ցեղերի և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներից: Նահանգապետն էլ նրանցից մեկը կընտրվի:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին առավոտյան Թուրքիայի զինված ուժերը  և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում ներխուժել են սիրիական Աֆրին քաղաք և վերջինիս կենտրոնը վերցրել իրենց վերահսկողության տակ։ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները իրենց վերահսկողության տակ են վերցրել նաև Աֆրին քաղաքի հարևանությամբ գտնվող Ռաջո, Բյուլբյուլ, Շեյհ Հադիդ , Ջինդերես, Շերան, Մաբաթլը շրջանները:

Աղբյուր` ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ