25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վաշինգտոնում ցուցարարների վրա հարձակված Էրդողանի համակիրներից 2-ը ազատազրկման է դատապարտվել

2017 թվականի մայիսին Վաշինգտոնում թուրքական դեսպանատան առջև խաղաղ ցուցարարների վրա հարձակված անձանցից 2 հոգի ազատազրկման է դատապարվել:

Սինան Նարինը և Էյուփ  Յըլդըրըմը, որոնք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հետ հարձակվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև Էրդողանի այցի դեմ բողոքի ցույցի մասնակիցների վրա, դատապարտվել են 1 տարի 1 օրվա ազատազրկման:

Նշվում է, որ Նարինը և Յըլդըրըմը կալանավորվել էին նախորդ տարվա հունիսին:

Հիշեցնենք, որ 2017 մայիսի 16-ին Էրդողանն այցելել էր Վաշինգտոն, որտեղ նրան դիմավորել էին բողոքի ակցիայով: Թուրքիայի դեսպանատան առջև կազմակերպված ցույցին մասնակցում էին հայ, քուրդ և հույն ակտիվիստներ:

Հարձակումն իրականացրած 19 հոգու նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանք էր առաջադրվել: Նրանցից 15-ը Թուրքիայի նախագահի թիկնազորի անդամներ էին: Սակայն ԱՄՆ-ի դաշնային դատախազությունն Էրդողանի թիկնազորի 15 անդամից 11-ի դեմ ներկայացված մեղադրանքները հանել է:

Աղբյուր`   ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ