14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Վանի 400-ամյա հայկական եկեղեցին փլուզման եզրին է (լուսանկարներ)

Վանի Մուրադիյե (պատմ. Բերկրի) գավառում գտնվող հայկական պատմական Սբ. Ստեփանոս եկեղեցին փլուզման եզրին է: 400-ամյա եկեղեցին գանձախույզների թիրախն է դարձել: 

Եկեղեցու պատերը գրեթե ամբողջությամբ քանդված են, իսկ ներսում մի քանի մետր խորությամբ հորեր են փորված:

Միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից հանդիսացող եկեղեցու հարևանությամբ գտնվող գերեզմանաքարերը նույնպես գանձախույզները փշրել են: Եկեղեցու քիչ թե շատ կանգուն մնացած մասը վերջնական փլուզման վտանգի տակ է:

Սբ. Ստեփանոս վանքը ակտիվ գործել է մինչև 1915թ. Հայոց ցեղասպանությունը և  հանդիսացել հայ հավատացյալների կարևորագույն աղոթատեղիներից մեկը: 

Աղբյուր`  ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ