28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ռուսաստանը կարագացնի S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային

Երկօրյա աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին 2 նախագահները հայտարարել են ռուսական S-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի մատակարարման ժամկետների արագացման շուրջ ձեռք բերված համաձայնության մասին:  

Ասուլիսին առաջինը ելույթ ունեցած Էրդողանը, անդրադառնալով թեմային, ասել է.

«S-400 համակարգերի ձեռք բերումը Թուրքիայի որոշումն է: Մեր հարցմանը բարեկամ Ռուսաստանի ցուցաբերած դրական մոտեցումը հանգեցրեց S-400 ՀՕՊ համակարգերի պայմանագրի կնքմանը: Այժմ գործընթացը մտել է արտադրական փուլ: Ռուսաստանը նույնիսկ որոշում է կայացրել արագացնել մատակարարման գործընթացը՝ դրանով ավելի ընդգծելով իր անկեղծ վերաբերմունքը մեր նկատմամբ»:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի առաջին մատակարարումը 2020-ի փոխարեն տեղի կունենա 2019 թվականին:

Էրդողանն ավելացրել է նաև, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում կարող է ընդլայնվել իրենց համագործակցությունը ռուսական կողմի հետ՝ հաշվի առնելով, որ ռուսական ընկերությունները բաց են համագործակցության համար:

Իր հերթին ՌԴ նախագահը, հաստատելով մատակարարման ժամկետների կրճատումը, մասնավորապես ասել է.

«S-400 համակարգերի մատակարարումն արագացնելու թեմայով մեր թուրք գործընկերների խնդրանքին դրական արձագանքեցինք: Արտադրությանը թափ կհաղորդենք, գների վերաբերյալ էլ վերջնական համաձայնության ենք եկել: Գալով համատեղ արտադրության ու տեխնոլոգիաների փոխանցման խնդրին՝ պետք է ասեմ, որ դա վստահության կամ քաղաքական կապերի խնդիր չէ: Դա ամբողջությամբ առևտրային հարց է: Այդ հարցը կարգավորվում է ընկերությունների կողմից: Այդ հարցում մենք որևէ քաղաքական կամ ռազմական դիրքորոշում չենք ներկայացրել, որևէ սահմանափակում էլ չկա»:

ermenihaber.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ