15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիային պետք է ստիպել/վիդեո/

«Հայոց ցեղասպանության միջոցառումները կազմակերպված էին բարձր մակարդակով, սակայն ցեղասպանության դրվագներն աշխարհին մատուցված չէր այնպես, ինչպես հարկն էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց  Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը: Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը ոչ թե պետք է խնդրեր, այլ իրավական փաստաթղթերը ներկայացնելով, պահանջեր ճանաչել Հայոց ցեղասպանությունը. կան բավարար իրավական փաստաթղթեր այդ քայլին դիմելու համար: «Ի՞նչը […]

Թուրքիան Վատիկանին խաղաղության ժեստ է արել

Թուրքիայի Էկոնոմիկայի փոխնախարար Ադնան Յըլդըրըմը հրավիրել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինին և Վատիկանի պատվիրակությանը «Expo 2015» ցուցահանդեսի շրջանակներում այցելել Թուրքիայի տաղավար: Ըստ թուրքական «Cumhuriyet» լրատվական կայքի՝ իտալական մամուլը Թուրքիայի այս քայլը բնորոշել է որպես Վատիկանին ուղղված խաղաղության ժեստ, գրում է  Ermenihaber.am-ը: Նշվում է, որ Վատիկանն արդեն դրական պատասխանել է տվել Թուրքիայի հրավերին և այս տարի Միլանում անցկացվելիք ցուցահանդես-վաճառքի […]

Թուրքական հիմնադրամը դատի է տալիս Հայաստանին

Թուրքական «Իզմիր-Էրզրում մշակույթի և համերաշխության հիմնադրամը»-ը ցանկանում է դատաական հայց ներկայացնել Հայաստանի Հանրապետության դեմ: Հիմնադրամի տնօրեն Ջոշքուն Ըշըքը հայտարարել է, որ դատական գործընթացն են սկսելու` պարզելու համար, թե հայերից ու թուրքերից ովքեր են ջարդարարներ եղել ու ովքեր` կոտորվածներ: Ըշըքըս պնդել է, որ իրենց նպատակն է պարզաբանող դատական գործընթացով ցույց տալ, որ «իրականում հայերն են կոտորել […]

Թուրքական եթերում Գալիպոլիի միջոցառման փոխարեն հեռարձակվել է Ծիծեռնակաբերդի միջոցառումը /վիդեո/

Թուրքական CNBC հեռուստաալիքը ապրիլի 24-ին Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումն ուղիղ եթեր թողարկելու փոխարեն պատահաբար միացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցող միջոցառումը։ Հաղորդավարը կարդացել է Թուրքիայում ընթացող Գալիպոլիի միջոցառման մասին, սակայն տեքստն ուղեկցել են կադրեր՝ Երևանում ընթացող Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումից եւ կադրերում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է եղել։ Տեսանյութը` այստեղ

Էրդողանը վրդովված է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների հայամետ աջակցությունից

Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ  է ունեցել «Անկախ արդյունաբերողների և գործարարների միության» գլխավոր խորհրդում: Ըստ թուրքական «Սթար» լրատվական կայքի` Էրդողանը խոսել է նաև հայկական թեմայի շուրջ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի նախագահը կոչ է արել «հայկական պնդումները ընդունած» երկրներին նախևառաջ իրենց պատմության սև բծերը մաքրել՝ ընդգծելով, որ այդ հարցում Գերմանիային, Ռուսաստանին, Ֆրանսիային ամենավերջին  է խոսք […]

Ինքնաթիռն այրվել է Ստամբուլի երկնքում /վիդեո/

Թուրքական ավիաուղիներին պատկանող A320 մարդատար ինքնաթիռը Միլան-Ստամբուլ չվերթն իրականացնելիս վթարային իրավիճակում է հայտնվել: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը հայտնում է, որ օդում բռնկվել է ինքնաթիռի շարժիչներից մեկը, ինչի հետևանքով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել: Աղբյուրի համաձայն` այդ պահին ինքնաթիռում գտնվել է 97 ուղևոր: Նրանք տարհանվել են, իսկ հրդեհը մարվել է: Սոցիալական կայքերում թուրք օգտատերերը ակտիվորեն քննարկում […]

Գերմանիայի նախագահը իրավունք չուներ . Անկարան` Օբամային, Գաուկին և Օլանդին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապացկությամբ շարունակում դատապարտող հայտարարություններ տարածել տարբեր երկրների հասցեին, գրում է Ermenihaber.am-ը: Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված քննադատությունից հետո, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահներին: Սպիտակ տան ղեկավարին ուղղված գրավոր հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Ցավով արձանագրեցինք, […]

Մի կողմ թողնի իր կողմնակալ դիրքորոշումը. Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Պուտինին

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է ՌԴ նախագահին 1915-ին տեղի ունեցածը «ցեղասպանություն» անվանելու համար, գրում է Ermenihaber.am-ն: Նախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը, չնայած մեր բոլոր զգուշացումներին և կոչերին, 1915-ի դեպքերն անվանեց ցեղասպանություն: Մենք մերժում ենք նման մոտեցումը  և դատապարտում: Իրավունքի բացահայտ խախտում հանդիսացող այդօրինակ քաղաքական հայտարարությունները Թուրքիայի համար իրավականորեն առ ոչինչ […]

Հայ-թուրքական հարաբերություններում ամենամեծ խնդիրը. Henaran.am-ի բացառիկ զրույցը թուրք պրոֆեսորի հետ

«Հայ-թուրքական հարաբերություններում առկա ամենամեծ խնդիրը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն է: Սրանից էլ բխում են մյուս խնդիրները, ինչպիսիք են դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստամբուլի Սաբանջը համալսարանի պրոֆեսոր Լեյլա Նեյզին: 2015 թ-ին Լեյլա Նեյզին դրական քայլեր չի ակնկալում թուրքական կառավարական շրջանակներից` ընդգծելով, որ թուրքական պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության […]

Թուրքիայում հատուկ ջոկատայինները հարձակվել են Հայոց ցեղասպանությունը հիշատակող ցուցարարների վրա

Թուրքիայի ոստիկանության հատուկ ջոկատայինները հարձակվել են Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանողների վրա, որոնք Հայոց ցեղասպանությանը նվիրված բողոքի միջոցառում են կազմակերպել: Ինչպես հայտնում է թուրքական «etha.com» լրատվականը, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺՀԿ-HDP) համակարգող մարմնի կողմից նշյալ համալսարանի տարածքում բողոքի ակցիա է անցկացվել, որի ժամանակ երիտասարդները նստացույց են արել: Ցուցարարները ձեռքներին պահել են ցեղասպանության ժամանակ գազանաբար սպանված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի