29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան Վատիկանին խաղաղության ժեստ է արել

Թուրքիայի Էկոնոմիկայի փոխնախարար Ադնան Յըլդըրըմը հրավիրել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինին և Վատիկանի պատվիրակությանը «Expo 2015» ցուցահանդեսի շրջանակներում այցելել Թուրքիայի տաղավար: Ըստ թուրքական «Cumhuriyet» լրատվական կայքի՝ իտալական մամուլը Թուրքիայի այս քայլը բնորոշել է որպես Վատիկանին ուղղված խաղաղության ժեստ, գրում է  Ermenihaber.am-ը:

Նշվում է, որ Վատիկանն արդեն դրական պատասխանել է տվել Թուրքիայի հրավերին և այս տարի Միլանում անցկացվելիք ցուցահանդես-վաճառքի ժամանակ կայցելի Թուրքիայի տաղավար:

Ադնան Յըլդըրըմը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Պապին մեծ գոհունակությամբ կհյուրընկալեն Թուրքիայի տաղավարում: «Եթե անգամ Պապն անձամբ էլ չգա, կարող ենք Վատիկանի պատվիրակությանը հյուրընկալել, այդպիսով կարող են ծանոթանալ Թուրքիայի պատմական, քաղաքակրթական արժեքներին»:

Յըլդըրըմն անդրադառնալով Պապի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը՝ ասել է. «Գուցե անգամ Վատիկանը նման բան չէր սպասում: Թուրքիան միշտ հայտնել է, որ իր արխիվները բաց են աշխարհի պատմաբանների առաջ»:

Էկոնոմիկայի փոխնախարարը կարծում է, որ  երկու երկրների հարաբերությունները նախկին մակարդակին կվերադառնան և Թուրքիան միշտ պատրաստակամ է այդ առումով:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Վատիկանի հարաբերությունները լարվել էին ապրիլի 12-ից հետո, երբ Հռոմի Պապը Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի ժամանակ հայերի կոտորածն անվանել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Պապի հայտարարությունից հետո Թուրքիան խորհրդակցությունների նպատակով հետ էր կանչել Վատիկանում իր արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեթ Փաչաջըին:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ