26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքիային պետք է ստիպել/վիդեո/

«Հայոց ցեղասպանության միջոցառումները կազմակերպված էին բարձր մակարդակով, սակայն ցեղասպանության դրվագներն աշխարհին մատուցված չէր այնպես, ինչպես հարկն էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց  Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը ոչ թե պետք է խնդրեր, այլ իրավական փաստաթղթերը ներկայացնելով, պահանջեր ճանաչել Հայոց ցեղասպանությունը. կան բավարար իրավական փաստաթղթեր այդ քայլին դիմելու համար:

«Ի՞նչը պետք է ստիպի Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պետք է առկա իրավական հիմքերը իրավապահները ներկայացնեն միջազգային հանրությանը, ինչպես նաև կոչ անեն բոլոր այն երկրներին, որոնք 1915թ-ին դիվանագիտական հարաբերություններ են ունեցել Թուրքիայի հետ, բացեն արխիվներն ու ուսումնասիրեն իրենց դեսպանների հեռախոսագրերն ու զեկուցագրերը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- ասաց Գրիշա Սարգսյանն ու ավելացրեց, որ այդ դեպքում Հայաստանը պետք է  դիմի միջազգային դատարան՝ ստիպելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ