14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Մենք հավատում ենք, որ 1.5 մլն հայ է սպանվել. Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան

Թուրքիայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բասսը Ստամբուլում մասնակցել է Հայոց ցեղասպանության ժամանակ ձերբակալված ու սպանված հայ մտավորականների հիշատակի համերգին: Այնուհետև դեսպանը պատասխանել է թուրքական imc հեռուստաընկերության լրագրողի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին հարցերին, գրում է Ermenihaber.am-ը: Դեսպանը մասնավորապես ասել է. «Մենք հավատում ենք, որ Մեծ Եղեռնը, որի ժամանակ 1.5 միլիոն հայեր են սպանվել, […]

Հերթը Մոսկվայի՞նն ու Բեռլինի՞նն է. Hurriyet-ի անդրադարձը

Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագրի ընդունումից հետո Անկարան հետ էր կանչել Վիեննայի իր արտակարգ և լիազոր դեսպան Հասան Գյողուշին: Թեմային անդրադարձած թուրքական «Hurriyet» թերթի վերլուծաբան Զեյնեփ Գյուրջանլըն արձանագրում է, որ այն երկրների թիվը, որտեղ Թուրքիան ներկա պահին դեսպան չունի, արդեն հասել է 7-ի: Դրանք են`Եգիպտոս, Սիրիա, Իսրայել, Լիբիա, Եմեն, ՎատիկանևԱվստրիա, գրում է  Ermenihaber.am-ը: […]

«Ակօս»-ը առաջին անգամ լույս է տեսել հայերեն շապիկով

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթը  առաջին անգամ լույս է տեսել հայերեն շապիկով: «Ակօս»-ի այս համարի շապիկին հայերենով գրված է «Պիտի չմոռնանք եւ միասին պիտի քալենք դէպի յառաջ» արտահայտությունը, որին ուղեկցում է  թուրքերեն «Չվերջացող հերքում, ամենաերկար ցեղասպանությունը»  խորագիրը, գրում է Ermenihaber.am-ը: Թերթում տեղ գտած լուրերում ասվում է. «Մենք ականատես ենք  նրան թե […]

Թուրքական մամուլը` ԱՄՆ-ի՝ Հայաստանում և Թուրքիայում ապրիլի 24-ին պատվիրակային ներկայացվածության մասին

Թուրքական  առաջատար լրատվականներն անդրադարձել են ԱՄՆ-ի՝ Հայաստանում և Թուրքիայում ապրիլի 24-ին պատվիարկային ներկայացվածության թեմային: Ընդդիմադիր «t24.com.tr» կայքը, վկայակոչելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահի որոշմամբ Գալիպոլիի հաղթանակի 100 ամյակի միջոցառումներին որպես ԱՄՆ-ի ներկայացուցիչ մասնակցելու է դեսպան Բասսը: Խոսք չկա ԱՄՆ-ից ուղարկվելիք պատվիրակության մասին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական իշխանությանը մոտ կանգնած «Sabah», […]

Թուրքիան պարտվել է Հայոց Ցեղասպանության շուրջ «ճշմարտության դեմ պայքարում». գիտնական

Թուրքիան պարտվել է ճշմարտության դեմ պայքարում Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն մերժելու հարցում: Սա ասել է թուրք  գիտնականը, ով օգնել է կոտրել այս տաբուն, գրում է interpress.am-ը: Չենգիզ Ակթարը այն չորս մտավորականներից մեկն է, որոնք 2008 թվականին մեկնարկել են «Ozur Diliyoruz» («Ես ներողություն եմ խնդրում») անունով հայտնի արշավը՝ կոչ անելով կոլեկտիվ ներողության […]

ԱՄՆ-ից Թուրքիա պատվիրակություն չի գնա

Ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին ԱՄՆ-ը կներկայացնի Թուրքիայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բասը: Այս մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանության խոսնակը, գրում է Hurriyet-ը: Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Ցեասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին ԱՄՆ-ից Հայաստանում ներկա կլինեն ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեք Լյուն, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի […]

«Մենք հետևում ենք ձեզ». Թուրքիայի իշխանությունների ուղերձը՝ լրատվամիջոցներին

Հաղորդակցության մասնագետ, ազգությամբ թուրք Ասլը Թունչը «Daily Mail» պարբերականի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայում առկա սոցիալական լրատվամիջոցներին և դրանց իրագործման ազատություններին նշել է, որ սոցիալական լրատվամիջոցների կրառելիության համատեքստում, Թուրքերը առաջատարներից  մեկն  են: Սոցիալական լրատվամիջոցների հարթակում Թուրքիան ունի շատ կենսունակ միջավայր: Սոցյալական ցացնցերից օգտվողների ընդհանուր քանակն այստեղ հասնում է 40 միլիոնի, որից   մոտ 14-15 միլիոնը գրանցված են  […]

Վատիկանը չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը Գալիպոլիի միջոցառումներին

Թուրքական լրատվամիջոցները, հղում տալով Վատիկանում Թուրքիայի դեսպանությունից ստացված տեղեկությանը, հայտնում են, որ Գալիպոլիի մարտերի 100 ամյակի պետական միջոցառումներին մասնակից հյուրերի մեջ այլևս չի լինելու Վատիկանի ներկայացուցիչը: Թուրքիայի արտգործնախարարության հրավիրյալների ցուցակում նախապես  ընդգրկել էր նաև Վատիկանի եկեղեցու Արդարադատության և խաղաղության խորհրդի նախագահ կարդինալ Պետրոս Կոդվո Ափփիահ Թուրքսոնի անունը: Այժմ արդեն նրա մասնակցությունը չեղյալ է հայտարարվել, իսկ […]

«Պարզ ճշմարտություններ» . Դավութօղլուի նախկին խորհրդականը բացում է փակագծերը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի պատվավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Այս անգամ Մահչուփյանը թուրքական «Աքշամ» թերթում հոդված է հրապարակել, որում նշում է, որ շատ պարզ բաներ կան, որոնք թուրքերը պետք է տեսնեն: Եվ այդ պարզ ճշմարտություններից մեկն էլ այն է, որ ՄԱԿ–ի կողմից ցեղասպանության սահմանման համաձայն 1915 թվականի աքսորը ցեղասպանություն է, […]

Չավուշօղլուն ԱՄՆ-ում փորձում է կանխել Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի հնչեցումը

Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար Վոլքան Բոզքըրն այցելել է Թուրքիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցի: Թուրքական «haberler.com» լրատվակայքի համաձայն՝ այցից հետո թուրք նախարարը պատասխանել է Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի վերաբերյալ լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ կլինի, եթե ԱՄՆ նախագահ Բարաք  Օբաման ապրիլի 24-ին հղելիք իր ուղերձում գործածի «ցեղասպանություն» տերմինը, Բոզքըրը պատասխանել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի