14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Լիոնում թուրքական ռեստորանի պատերին ցեղասպանության վերաբերյալ պաստառներ են փակցվել

Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող թուրքական ռեստորանի պատերին Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաստառներ են փակցվել: Ինչպես հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, նշյալ թեմայով պաստառները նկատել է ռեստորանի սեփականատեր Մեհմեթ Էրթողրուլը առավոտյան աշխատանքի գնալիս: «Պահանջում ենք արդարություն և փոխհատուցում», «Չենք մոռացել և թույլ չենք տա, որ մոռացվի» գրությամբ պաստառներից վրդովված ռեստորանի սեփականատերը դիմել է ոստիկանություն: «Վերջին օրերին […]

Խուճապ. Թուրքերը հիշեցնում են Հռոմի Պապին /վիդեո/

Ապրիլի 12-ինՎատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը և այդ ընթացքում Պապի հնչեցրած «ցեղասպանություն» եզրույթի կիրառումն արժանացել են պաշտոնական Անկարայի արագ հակագործողություններին: Նույն օրը թուրքական պաշտոնական շրջանակները տարբեր ձևաչափերով արձագաքնել են կաթոլիկ աշխարհի հովվապետին, գրում է Ermenihaber.am-ը: Առաջինը թեմային արձագանքեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով այդ ժամանակ պաշտոնական […]

Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է ԵԽ-ում քվեարկվելիք Հայոց ցեղասպանության բանաձևին

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչն անդրադարձել է ապրիլի 15-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագծին: Թուրքական «timeturk.com» լրատվակայքի վկայությամբ՝ Բիլգիչը մասնավորապես ասել է. «Մենք մանրամասնորեն արտահայտել ենք մեր տեսակետները: Օրակարգ ենք բերել այն իրողությունը, որ խորհրդարանների կողմից այս հարցում որոշում կայացնելը ճիշտ չէ: Մեր կողմից անհրաժեշտ միջոցներ են  ձեռնարկվում»: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը հայտարարել […]

Քիմ Քարդաշյանը Ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմ է նկարահանելու. Թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքական մի շարք էլէկտրոնային լրատվամիջոցներն անդրադարձել են աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած այցին: Առաջատար լրատվամիջոցներից «Hurriyet»-ը, «Vatan»-ը, «Haber 3»-ը, «A24»-ը և տասնյակ այլ լրատվական կայքեր, լուսաբանելով Քարդաշյանների ընտանիքի երևանյան այցը, ընդգծել են, որ նախատեսված է այցի ընթացքում նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական ֆիլմ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Քիմ Քարդաշյանն իր ամուսնու, դստեր և քրոջ […]

Անկարան ապրիլի 24-ին կզարմացնի՞ աշխարհին

Դե ինչ, բարեկամներ, եկավ ապրիլը` «G-բառի» շրջանը, բայց այս անգամ` մեծ ազդանշանով: Ուղիղ 100 տարի առաջ այս տառապյալ հողերի առաջնորդների գրած ամենախայտառակ էջերից մեկն ամբողջությամբ բաց է մնում, ընդ որում, մեր աչքի առաջ ու 100 տարի անց` ամբողջությամբ բաց թողնելով նաև հայերի մտքի և սրտի վերքերը, գրում է interpress.am-ը: Հայկական մեծ ողբերգության 100-րդ տարելիցին ընդառաջ […]

Կիպրոսի խորհրդարանի նախագահը քաղաքակիրթ աշխարհին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի խորհրդարանի նախագահ Յանաքիս Օմիրուն քաղաքակիրթ երկրներին կոչ է արել  ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա նշել է, որ Թուրքիան  դեռևս  չի ենթարկվել պատասխանատվության հայերի դեմ կատարված գործողություններ համար, գրում է  Ermenihaber.am-ը:  Օմիրուն  ընգծել է, որ չճանաչել Հայոց ցեղասպանությունը և անպատիժ թողնել մեղսագործներին, կնշանակի այդ տեսակ հանցագործությունների կրկնության վտանգ ստեղծել: Ըստ թուրքական «Ահաբեր» լրատվակայքի` Կիպրոսի խորհրդարանի նախագահը […]

Թուրքիայից արտաքսվել է գերմանացի ֆոտոլրագրող, որպեսզի չլուսաբանի Հայոց ցեղասպանության թեման

Գերմանական «Der Spiegel» պարբերականի ֆոտոլրագրող Անդի Սփրային թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն: Ինչպես հայտնում է թուրքական «Aktifmedya.com» լրատվականը, մարտի 28-ին գերմանացի ֆոտոլրագրողին Աթաթուրքի անվան օդանավակայանից հետ են ուղարկել Գերմանիա` նրա մուտքը Թուրքիա արգելելով այն պատճառաբանությամբ, թե կասկածվում է իսլամիստ գրոհային լինելու մեջ: Արտաքսված ֆոտոլրագրողը, սական, առաջին անգամ է նման խոչընդոտի հանդիպել, քանի որ […]

Թուրքիայում կրակել են ֆուտբոլիստներով լի ավտոբուսի վրա, կա վիրավոր

Թուրքիայում հարձակում են գործել տեղի «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի վրա, հայտնում է “Российская газета”-ն: Միջադեպը տեղի է ունեցել Ռիզայում, ֆուտբոլիստները ներքին առաջնության շրջանակներում «Ռիզեսպոր» թիմի հետ խաղից հետո վերադառնալիս են եղել տուն, երբ անհայտ անձինք կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ: Արդյունքում վարորդը ծանր վիրավորվել է, ֆուտբոլիստներից ոչ ոք չի վնասվել: Դեպքի առթիվ քրեական գործ է […]

Էրդողան. «Ապրիլի 24-ը բովանդակալից ծրագրով կնշենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի հյուսիսային սևծովյան գոտու Քարաբյուք նահանգ կատարած այցի ժամանակ ելույթ է ունեցել հանրության առջև: Էրդողանը, ըստ թուրքական «Հաբեր 61» լրատվակայքի, անդրադարձել է ապրիլի 23-25-ին Թուրիքայում կայանալիք պետական միջոցառումներին: «Ապրիլի 23-ին` ազգային ինքնիշխանության և երեխաների օրը, Ստամբուլում մենք «Խաղաղության գագաթնաժողով» ենք անցկացնելու, որին մասնակցելու են աշխարհի առաջնորդները: Ապիլիլի 24-ին ցամաքային ռազմագործողությունների […]

Թուրքիան արձագանքել է Կիպրոսի խորհրդարանի հայանպաստ բանաձևին

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչն անդրադարձել է Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը: Ըստ թուրքական «Բեյազ գազեթե» լրատվակայքի` պատասխանելով Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի մասին հարցին` Բիլգիչը նշել է, որ այն Թուրքիայի համար այդ ակտը առ ոչինչ է: Վերջինս նշելով, որ որոշումը մեկնաբանության արժանի չէ, այնուամենայնիվ ավելացրել է.«Կասկած չկա, որ բոլոր նրանք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի