14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Չի բացառվում, որ թուրքական խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր կլինի. թուրքագետ

Այս տարի ամռանը Թուրքիայիում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, եւ պատգամավորի մի շարք հայ թեկնածուներ կան: Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ արդեն 10 հայ թեկնածու կա, եւ չի բացառվում, որ ընտրություններից հետո թուրքական խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր կլինի: «Թուրքիան նման կերպով փորձում է ցույց տալ, որ իրենց […]

Պոլսո պատրիարքության անհասկանալի քայլերը

Այն, որ ապրիլի 24-ին Պոլսո պատրիարքության ոչ մի եկեղեցում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող զանգերի 100 ղողանջներ չեն հնչելու, ցույց է տալիս, որ Պոլսո պատրիարքությունն իրեն դուրս է դնում հայության ընդհանուր քայլերից: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա նշեց, որ բավական երկար ժամանակ է, ինչ Պոլսո պատրիարքարանն անկազմակերպ […]

Անկարայի քաղաքապետը դատի է տվել պոլսահայ լրագրողին իրեն հայ անվանելու համար

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը պոլսահայ անվանի լրագրող Հայկո Բաղդատի դեմ հայց է ներկայացրել դատարան` այն պատճառաբանմամբ, որ Բաղդատն իրեն հայ է անվանել: Մեղադրող կողմը պոլսահայ լրագրողից պահանջել  է 10.000 (շուրջ 3.900 դոլար) թուրքական լիրա որպես բարոյական վնասի փոխհատուցում, գրում է Ermenihaber.am-ը: Ավելի վաղ Հայկո Բաղդատը Twitter սոցիալական ցանցի իր էջում #melihgökçekermeniymiş հեշթեգով հետևյալ գրառումն էր […]

Հայոց ցեղասպանության ճանաչումը ձեզ է պետք.նամակ Էրդողանին

ՀՀ ԱԺ ժատգամավոր Մարգարիտ Եսայանի    բաց նամակը  Բաց նամակ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին Ռեջեփ Թայիբ, ես Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց ճանաչելու դեպքում էլ, հաստատ Դուք չեք այն մարդը ու այն  երկրի ղեկավարը, ում հետ ցավից կխոսեմ: Հարևան ենք ու հազարավոր կիլոմետրեր չեն բաժանում մեզ, բայց ցավի տրամագծորեն տարբեր ընկալում ունենք, մենք ցավը […]

Ապրիլի 23-ին բոլոր հայկական եկեղեցիներից չեն ղողանջի միայն Թուրքիայի եկեղեցիների զանգերը

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված հիշատակման և ոգեկոչման միջոցառումների շրջանակներում աշխարհի բոլոր հայկական եկեղեցիները զանգերը պիտի ղողանջեն` ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերի, հայտնում է Ermenihaber.am-ը: Ավելի վաղ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը հայտարերել էր, որ ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կարգ է տեղի ունենալու, քանի որ նրանք սպանվեցին հանուն հավատքի և […]

Թուրքիան 3-րդն է աշխարհի դժբախտ երկրների շարքում

Հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «Gallup» ամերիկյան հետազոտական ընկերությունը փորձել է երջանկության մասին հարցումներ իրականացնել աշխարհի տարբեր երկրներում, գրում է Ermenihaber.am-ը:  Թուրքական «Յենի Ասիա» լրատվական կայքի հաղորդմամբ`այսօր նշվող ՄԱԿ-ի կողմից սահմանված Երջանկության միջազգային օրվա կապակցությամբ «Gallup»-ը լայնամասշտաբ ուսումնասիրություն է անցկացրել 143 երկրներում: Ստացված արդյունքների համաձայն` ամենադժբախտ երկիր է ճանաչվել Սուդանը, 2-րդ տեղում հայտնվել է Ալժիրը, որտեղ […]

Թուրքական մամուլի արձագանքը` Սերժ Սարգսյանի ելույթին

Մարտի 18-ին Երևանում մեկնարկած «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային 5-րդ մեդիաֆորումի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը լայն արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում, այդ թվում` իշխանամետ, գրում է  Ermenihaber.am-ը: Իշխանամետ այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են TRT-ը, CnnTurk-ը և Aksam-ը մեդիաֆորումի շրջանակներում ՀՀ նախագահի ելույթին անդրադարձել են համառոտակի` մեջբերելով միայն ելույթի այն հատվածը, որն ըստ իրենց, պարունակում է […]

Էրդողանը` Հայաստանին ու սփյուռքին` մենք 100.000-ավոր փաստաթղթեր ունենք, դո՞ւք ինչքան ունեք

 «Եթե մեր ժողովրդի վերջին 100-150 տարվա տառապանքների հետևից գնանք, ապա հայերի պնդումներից մի քանի անգամ շատ ասելիք կունենանք ու ավելի շատ հաշիվներ կունենանք պահանջելու»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին տեղի ունեցած գիտաժողով-ցուցահանդեսի ժամանակ, հայտնում է  Ermenihaber.am-ը:  Այն կազմակերպվել է Թուրքիայի կառավարության պետարխիվների վարչության կողմից Ստամբուլում` մարտի 19-21-ը: Գիտաժողով-ցուցահանդեսն ընթանում է այլ երկրների արխիվների […]

Թուրքիան աջակցում է «Իսլամական պետության»-ը. կան ապացույցներ

Սիրիայի Սերեքանիյե (արաբերեն Ռաս-էլ-Այն ) քաղաքի քրդական  «Ժողովրդական պաշտպանության խմբերի» (YPG)  կանանց զորաջոկատի կին հրամանատար  Չիչեք Խեմգինը ուշագրավ ապացույցներ է ներկայացրել Թուրքիա – «Իսլամական պետություն»  (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության միջև գոյություն ունեցող կապի մասին, հայտնում է  Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Սոլհաբեր» լրատվական կայքի` քուրդ հրամանատարը նշել է, թե ինչպես է Թուրքիան ԻՊ-ի զինյալներին օժանդակություն ցուցաբերում: Խեմգինի խոսքերով`իրենք […]

Ադրբեջանի հիմնը ստիպված հեռախոսով են հնչեցրել

Կարսում «Ալիևի անվան տեխնիկական վարժարանի» բացման ժամանակ, որին մասնակցել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է Ermenihaber.am-ը: Ըստ արարողակարգի նախագահների ելույթներից առաջ պետք է հնչեցվեր երկու երկրների ազգային օրհներգերը: Սակայն Թուրքիայի հիմնը հնչեցվելուց հետո, երբ բոլոր ներկաները ոտքի վրա սպասել են Ադրբեջանի օրհներգի հնչելուն, պարզվել է, որ կազմակերպիչները մոռացել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի