03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանը` Հայաստանին ու սփյուռքին` մենք 100.000-ավոր փաստաթղթեր ունենք, դո՞ւք ինչքան ունեք

 «Եթե մեր ժողովրդի վերջին 100-150 տարվա տառապանքների հետևից գնանք, ապա հայերի պնդումներից մի քանի անգամ շատ ասելիք կունենանք ու ավելի շատ հաշիվներ կունենանք պահանջելու»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին տեղի ունեցած գիտաժողով-ցուցահանդեսի ժամանակ, հայտնում է  Ermenihaber.am-ը:

 Այն կազմակերպվել է Թուրքիայի կառավարության պետարխիվների վարչության կողմից Ստամբուլում` մարտի 19-21-ը: Գիտաժողով-ցուցահանդեսն ընթանում է այլ երկրների արխիվների ղեկավարների մասնակցությամբ և «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը 100 տարի անց” խորագրի ներքո: 

Էրդողանը, ով իր ելույթում զգալի տեղ է հատկացրել հայկական թեմային, ասել է, որ պատմության տարբեր ժամանակների նման համաշխարհային պատերազմի ժամանակ էլ ողբերգություններ ու ցավալի իրադարձություններ կարող է եղած լինեն, սակայն միայն հայերը չեն այդ իրադարձություններից տուժել:

Ըստ թուրքական «Քանալ հաբեր» լրատվական կայքի` Էրդողանը նշել է, որ Բալկաններում ու Կովկասում մուսուլմանների պատմականորեն ամենաշատ կոտորածները հենց այդ ժամանակահատվածում են կատարվել: Էրդողանը կրկին մեղադրել է հայկական կողմին` ասելով, որ երբ իրենք 2015-ը նշում են որպես իրենց հերոսական հաղթանակի տարի, ոմանք այդ տարեթիվը դարձրել են Թուրքիայի դեմ թշնամության դրոշակ: Թուրքիայի նախագահը մեղադրել է հայկական սփյուռքին աշխարհի տարբեր ծայրերում իրականացրած արշավի համար, որն իր խոսքերով հայերի տառապանքները վառ պահելուց բացի Թուրքիային ուղղված բացահայտ թշնամության դրսևորում է:

Էրդողանն արդեն ավանդական դարձած ոճով դիմել է Սփյուռքին ու Հայաստանին. «Հե՜յ հայկական սփյուռք, հե՜յ Հայաստանի ղեկավարություն, եկեք, համեցեք, մեր արխիվներն ու փաստաթղթերն այստեղ են, մենք 100 հազարավոր փաստաթղթեր ունենք: Դո՞ւք ինչքան փաստաթղթեր ունեք: Հանեք փաստաթղթերը, պատմաբաններին, արխիվագետներին, քաղաքագետներին, իրավաբաններին ու նույնիսկ հնագետներին լիազորենք այդ հարցի վերաբերյալ: Ուրիշ երկրներ շրջելով, լոբբիներ ձևավորելով ու ոչ պատշաճ ճանապարհներով Թուրքիաի դեմ իրականացրած արշավներով ոչինչ չեք շահելու»:

 Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ