29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չի բացառվում, որ թուրքական խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր կլինի. թուրքագետ

Այս տարի ամռանը Թուրքիայիում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, եւ պատգամավորի մի շարք հայ թեկնածուներ կան:

Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ արդեն 10 հայ թեկնածու կա, եւ չի բացառվում, որ ընտրություններից հետո թուրքական խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր կլինի:

«Թուրքիան նման կերպով փորձում է ցույց տալ, որ իրենց երկրում հայերի վիճակը բարելավվել է, այնտեղ հայերի իրավունքները պաշտպանվում են»,- ասաց նա` նշելով, որ նմանատիպ քայլ էր նաեւ Էթյեն Մահչուփյանի` Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական նշանակումը:

Խոսելով այն մասին, որ ապրիլի 23-ին Պոլսո պատրիարքարանի կողմից հայկական եկեղեցիներում զանգեր չեն ղողանջի, բանախոսն ասաց, որ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ պատրիարքարանը թուրքական իշխանությունների քաղաքականության գոտում է, գործում է իներցիայի ուժով, իսկ հայ համայնքում վախի մթնոլորտ է տիրում:

«Պատրիարքարանում վերջին ընթացքում խմորումներ կան, հայ համայնքը պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի նկատմամբ համակրանք չունի, նրան մեղադրում է թուրք իշխանությունների հետ սերտ համագործակցելու մեջ»,- ասաց նա` նշելով, որ թուրքական իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի պատրիարքի ընտրությունները տեղի ունենան ու պատրիարք ընտրվի Արամ Աթեշյանը, ում թուրքամետ են համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ