29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան աջակցում է «Իսլամական պետության»-ը. կան ապացույցներ

Սիրիայի Սերեքանիյե (արաբերեն Ռաս-էլ-Այն ) քաղաքի քրդական  «Ժողովրդական պաշտպանության խմբերի» (YPG)  կանանց զորաջոկատի կին հրամանատար  Չիչեք Խեմգինը ուշագրավ ապացույցներ է ներկայացրել Թուրքիա – «Իսլամական պետություն»  (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության միջև գոյություն ունեցող կապի մասին, հայտնում է  Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Սոլհաբեր» լրատվական կայքի` քուրդ հրամանատարը նշել է, թե ինչպես է Թուրքիան ԻՊ-ի զինյալներին օժանդակություն ցուցաբերում: Խեմգինի խոսքերով`իրենք փաստացի ապացույցներ ունեն, որ Սերեքանիյե  քաղաքում տեղի ունեցած մարտերում վիրավորված ԻՊ-ի զինյալներն տեղափոխվել են մոտակա  թուրքական ոստիկանական բաժանմունքներ, որտեղ նրանց տրամադրվել է ապաստան:

«Թուրքիայի տարածքը օգտագործելով հարձակում սկսեցին: Մեր զինակիցները նկարահանել են, թե ինչպես էին զինյալները Թուրքիայի տարածքով  հարձակվում: Լուսանկարները մեր ձեռքում են: Բախումներըը սկսվելուց  հետո ռազմական մեքենաները, մոտենալով սահմանին, տեղափոխեցին ահաբեկիչների վիրավոր զինյալներին: Բախումը սահմանին շատ մոտ էր, և թուրքական սահմանից մեր զինակիցներին հարվածեցին:»,-հավելել է Խեմգինը:

 Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ