13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Քիմ Քարդաշյանը Ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմ է նկարահանելու. Թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքական մի շարք էլէկտրոնային լրատվամիջոցներն անդրադարձել են աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած այցին:

Առաջատար լրատվամիջոցներից «Hurriyet»-ը, «Vatan»-ը, «Haber 3»-ը, «A24»-ը և տասնյակ այլ լրատվական կայքեր, լուսաբանելով Քարդաշյանների ընտանիքի երևանյան այցը, ընդգծել են, որ նախատեսված է այցի ընթացքում նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական ֆիլմ:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Քիմ Քարդաշյանն իր ամուսնու, դստեր և քրոջ հետ 8 օր անցկացնելու է Հայաստանում, որի ընթացքում էլ հավանաբար կնկարահանվի ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմը:

Բացի այդ, Քարդաշյանի հայաստանյան շրջագայությունը կցուցադրվի հանրահայտ «Keeping Up With Kardashian» իրապատում շոուի միջոցով: Նշվում է նաև Գյումրի կատարելիք Քիմի հնարավոր այցելության մասին, որտեղ ենթադրաբար բնակվում է Քարդաշկանների հետ ազգակցական կապ ունեցող գերդաստան:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ