28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Անկարան ապրիլի 24-ին կզարմացնի՞ աշխարհին

Դե ինչ, բարեկամներ, եկավ ապրիլը` «G-բառի» շրջանը, բայց այս անգամ` մեծ ազդանշանով:

Ուղիղ 100 տարի առաջ այս տառապյալ հողերի առաջնորդների գրած ամենախայտառակ էջերից մեկն ամբողջությամբ բաց է մնում, ընդ որում, մեր աչքի առաջ ու 100 տարի անց` ամբողջությամբ բաց թողնելով նաև հայերի մտքի և սրտի վերքերը, գրում է interpress.am-ը:

Հայկական մեծ ողբերգության 100-րդ տարելիցին ընդառաջ Օսմանյան կայսրության բանակի, նրանց տեղական աջակիցների` ոստիկանության և ցեղերի, թուրքերի, քրդերի և մյուսների կողմից սահմռկեցուցիչ Ցեղասպանության ենթարկված հայերի ժառանգներին այս ամբողջ ընթացքում հետաքրքրում է, թե արդյոք Անկարան ինչ-որ ձևով կարտահայտի իր ափսոսանքը կամ կզղջա տեղի ունեցածի համար:

Արդյոք Թուրքիայի կառավարությունը նույնպես կստանձնի որոշակի պատասխանատվություն մարդկության դեմ 1915-1918  թվականներին տեղի ունեցած  հանցագործությունները համակարգված, ագրեսիվ ժխտելու և զանգվածաբար   քողարկելու համար: Թուրքիայում լուռ մեծամասնություն կազմողներն անտարբեր են 100-րդ տարելիցի հանդեպ, բայց Անկարան ապրիլի 24-ը շարունակում է զբաղեցնել հարցով, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս անգամ կօգտագործի «G-բառը», թե ոչ, կարծես ուրիշ ոչ մի կարևոր հարց չկա:

Միմյանց դեմ ընթացող երկու միտումներ տեղադրենք «ռեալպոլիտիկի» մեջ.

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու իշխող Արդարություն և Զարգացում կուսակցությունը, որը միշտ ձգտել է հասնել իշխանության, այժմ հասկացել է, որ պետք չէ ճոճել ազգայնական տրամադրված ընտրազանգվածի նավակը:

Էրդողանը երկար ժամանակ առաջ գիտակցաբար վերադարձավ ժխտողականության պետական հռետորաբանությանը` հայերի նկատմամբ արտահայտվելով ատելությանը սահմանակցող խոսքերով: Բավարար պոպուլիզմով նա ժողովրդին պատրաստում է Առաջին աշխարհամարտի Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի տոնակատարություններին, որոնք կկայանան ապրիլի 24-ին: Անցած անգամ այդ օրը նշվել է մարտի 18-ին: Անիմաստ է նշել, որ դա երկրի տարածքում բոլոր ժխտող ուժերի և ցանկացած աստիճանի ազգայնականի համար ցանկալի նորություն է:

Սրան հակազդող միտում է նկատվում ԱՄՆ Կոնգրեսում: Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման շրջանից հետո կոնգրեսականները մի քանի հուժկու հարված են հասցրել Էրդողանին, որը նրանց անվանել է «զուգահեռ համակարգի վարձկաններ»` մութ ուժերին բնութագրող տերմին, որի գոյությանը Էրդողանը հավատում է: Էրդողանի վիրավորանքները և Վաշինգտոնի հետ այլ ճաքերը ստեղծել են 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն ճանաչող բանաձև ընդունելու պահը, ինչը Սպիտակ տունն այս պահին դժվար թե կարողանա կանխել:

Հասարակությանը վերափոխելու մեծ հնարավորություններ ունեցող Էրդողանը կարող էր Թուրքիային բերել հաշտության` սոցիալական և քաղաքական, բայց նրա մեջ  արթնացավ ազգայնականությունը, որը նրա մեծ հաղթանակների հետևանքն էր:

Եթե ինձ հարցնեք, Հայաստանի հետ արձանագրությունների ստորագրությունը կանխելով` նա ոչնչացրել է իր իսկ հնարավորությունները: Սա արգելակել է Թուրքիայում Ցեղասպանության վնասակար հետևանքները հասկանալու և ընկալելու սոցիալական գործընթացները:

Լավատես հայերն ու թուրքերը սխալմամբ ոգևորվեցին անցած տարվա ապրիլի 23-ին Էրդողանի գրած նամակից, որը զգուշորեն ցավակցություն էր հայտնում ողբերգության զոհերի ընտանիքներին: Այժմ պարզ է, որ դա «ցրող» տեքստ էր, որի նույնիսկ նվազագույն բովանդակությունը Անկարայի վերին ատյաններում մեծ աղմուկ էր բարձրացրել: Փաստը, որ Էրդողանը երբեք ոչ խոսել է, ոչ էլ նրան հարցրել են այդ մասին, վկայում է մայրաքաղաքում «պետական լարված մտքի» գոյության մասին:

Այնպես որ, հաշտեցման հարգելի կողմնակիցներ, ձեր սպասումները հասցրեք նվազագույնի, քանի որ Անկարան չի փոխվել:

Որոշ մարդիկ փաստում են, որ կան փոփոխությունների ուժեղ կողմնակիցներ: Իմ հայ գործընկեր Արիս Նալջըն գրել է. «Թուրքիան [պետականորեն] այժմ վերադառնում է իր հիմքերին»` նկատի ունենալով պետության և ԱԶԿ-ի` վերջերս առաջ քաշած ընգծված ժխտողականության հռետորաբանությունը:

Կան անցյալի սատանայական ոգիների ակնհայտ նախանշաններ: Անցած շաբաթ «copy paste արվող նորությունների» շքերթի ակտիվացում նկատվեց կառավարամետ լրատվամիջոցներում: Բոլորը խոսում էին ԱՍԱԼԱ-ի` հայկական ահաբեկչական խմբավորման մասին, որը «վերածնվել» և նամակներ է ուղարկել` սպառնալով բոլոր երկրներին, որոնք կընդունեն ապրիլի 24-ին Գալիպոլիի 100-ամյակին մասնակցելու Թուրքիայի հրավերը: Այս «պատմությունից» կեղծիքի ուժեղ հոտ է գալիս, որը վկայում է ԱԶԿ որդեգրած նահանջի մասին:

Աղբյուր` interpress.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ