29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է ԵԽ-ում քվեարկվելիք Հայոց ցեղասպանության բանաձևին

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչն անդրադարձել է ապրիլի 15-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագծին:

Թուրքական «timeturk.com» լրատվակայքի վկայությամբ՝ Բիլգիչը մասնավորապես ասել է. «Մենք մանրամասնորեն արտահայտել ենք մեր տեսակետները: Օրակարգ ենք բերել այն իրողությունը, որ խորհրդարանների կողմից այս հարցում որոշում կայացնելը ճիշտ չէ: Մեր կողմից անհրաժեշտ միջոցներ են  ձեռնարկվում»:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է նաև, որ իրենք հետևում են Հոլանդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին նախագիծ-առաջարկների քննարկման գործընթացին:

«Մենք գիտենք, որ ապրիլի 1-ին կազմակերպված նիստի ժամանակ, որին նաև մասնակցում էր Հոլանդիայի արտգործնախարարը, այս թեմայի վերաբերյալ չորս նախագիծ է ներկայացվել: Սակայն Հոլանդիայի արտգործնախարարը նշել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշում կայացնելը կառավարության իրավասությունների մեջ չի մտնում»:

Ըստ Բիլգիչի՝ Հոլանդիայի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ կառավարությունները զգուշավոր են պատմական խնդիրների առումով և թեման պետք է քննարկեն մասնագետները, ինչպես նաև Հայաստանը և Թուրքիան:

«Նիստից առաջ ինչպես Հաագայի թուրքական դեսպանատան, այնպես էլ Հոլանդիայի թուրքական հասարակական կազմակերպությունների կողմից Ներկայացուցիչների պալատի կուսակցություններին և պատգամավորներին անհրաժեշտ միջնորդություններ են ուղղվել»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ