29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մենք հետևում ենք ձեզ». Թուրքիայի իշխանությունների ուղերձը՝ լրատվամիջոցներին

Հաղորդակցության մասնագետ, ազգությամբ թուրք Ասլը Թունչը «Daily Mail» պարբերականի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայում առկա սոցիալական լրատվամիջոցներին և դրանց իրագործման ազատություններին նշել է, որ սոցիալական լրատվամիջոցների կրառելիության համատեքստում, Թուրքերը առաջատարներից  մեկն  են: Սոցիալական լրատվամիջոցների հարթակում Թուրքիան ունի շատ կենսունակ միջավայր: Սոցյալական ցացնցերից օգտվողների ընդհանուր քանակն այստեղ հասնում է 40 միլիոնի, որից   մոտ 14-15 միլիոնը գրանցված են  Twitter միկրոբլոգում, իսկ   հիմնական մասը օգտվում է Facebook-ից: Նախկինում հիմնական օգտատերերը դեռահասներն էին, սակայն ներկայիս օգտատերերը առավել տարեց քաղաքցիներն են: 

 

Ըստ բանախոսի՝ Թուրքիայի քաղաքացիները հիմնականում օգտագործում են սոցիալական լրատվամիջոցները ճշգրիտ լրատվություն ստանալու նպատակով: Գոյություն ունի ընդդիմություն, ովքեր այսպես ասած «անհասանելի» են հիմնական ԶԼՄ-ներում: 

 

Հիմնական լրատվամիջոցները շատ խնդրահարույց են: Թեև Թուրքիան ունի այլընտրանքային նորությունների թարմացվող հարթակ, սակայն չկա հնարավորություն  այն լրագրողների համար, ովքեր վերջին շրջանում գործազուրկ են մնացել, կամ ովքեր ականատես են լինում ընթացիկ իրադարձություններին:  Այստեղ  տրամաբանական հարց է առաջանում, արդյոք ստացված լուրերը հուսալի՞ են.   սա լեգիտիմ հարց է:  Աստիճամնաբար մարդիկ դառնում են թվային հարթակում գրագետ, որտեղ նրանք շատ լավ հասկանում և գիտակցում են , թե ում է պետք վստահել և հավատալ:

 

Ասլը Թունչը  հավելել է, որ Թուրքիայի կառավարությունը քաղաքացիների ազատ մտքի, խոսքի ազատության և սոցիալական ԶԼՄ-ների գրաքննության «թաքնված» պայքարում մշտապես հաղթանակ է տանում: Թուրքիայի կառավարությունը պարբերաբար տալիս է զգուշացնող հաղորդագրություններ, ինչպիսիք են՝ «Մենք հետևում ենք ձեզ», «Սա տանում է պայքարի, սակայն պայքարում դուք կպարտվեք»:

 

 

«Լրագրողներ առանց սահմաններին» իրավապաշտպան կազմակերպությունը ոչ վաղ անցյալում (2011-2012 թ.) դեռ իր մտահոգությունն էր հայտնել Թուրքիայում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ: Կազմակերպության զեկույցում մասնավորապես նշվում էր. «թեև առաջընթաց կա 1990-ականներից հետո, երբ լրագրողները բանտարկվում էին հարյուրներով, սակայն դեռևս անելու շատ բան է մնացել: Թուրքիայում չի հարգվում խոսքի ազատությունը: Լրագրողներին շատ մեծ քաջություն է պետք` իրենց աշխատանքն անելու համար: Սա վտանգավոր մասնագիտություն է, որը նրանց ենթարկում է բանտարկվելու ռիսկի, սպառնալիքների և ֆիզիկական բռնության»:

 

Այս տարի ևս «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2015» զեկույցը: Իրավապաշտպան կազմակերպությունը զեկույցում ուսումնասիրվող 180 երկրները դասակարգել էր ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ լրատվամիջոցների անկախությունը և բազմակարծությունը, լրագրողների ազատության և անվտանգության հարգանքը։  Զեկույցի հեղինակները նշել են, որ 2014 թվականին տեղի ունեցած պատերազմների, բռնության և տնտեսական ճգնաժամի պատճառով ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների ազատությունը նահանջ է ապրել: Զեկույցում Թուրքիան 180 երկրի մեջ զբաղեցնում է 149-րդ տեղը:

 

 

Թուրքական Zaman պարբերականը գրում է, որ երկիրը հետ է նույնիսկ Աֆրիկա մայրցամաքի այնպիսի երկրներից, ինչպիսիք են Նիգերը, Լիբերիան, Զամբիան, Մալին և Զիմբաբվեն: Կազմակերպությունը գնահատել է Թուրքիայում լրատվություն տրամադրելու ազատությունը, ահագնացող գրաքննությունը, ուշադրություն է դարձրել քննադատութամբ հանդես եկող լրագրողներին գործից հեռացնելու և նրանց նկատմամբ դատական գործեր հարուցելու վրա: Պարբերականը գրում է, որ 2014թ. վարկանշային սանդղակում Թուրքիայի ցուցանիշն ավելի վատ էր՝ այն գտնվում էր 154-րդ տեղում, սակայն այս տարի էլ շարունակում է մնալ ամենաանազատ մամուլ ունեցող երկրների թվում:

 

Չնայած Թուրքիան ջանք չի խնայում ներկայանալ որպես ժողովրդավարական չափորոշիչներով առաջնորդվող երկիր, սակայն իրականում Թուրքիայում դեռևս առկա են լրատվամիջոցների անկախության սահմանափակման, խոսքի ազատության, բազմակարծության, լրագրողների անվտանգության, ինչպես նաև գրաքննության լուրջ խնդիրներ: Հատկանշական է, որ խոսքի ազատության դեմ դասական պայքարը տեղափոխվել է նաև սեցիալական լրտվական միջոցների հարթակ, որտեղ իշխանությունները նույնպես ամեն կերպ փորձում են տոտալիտար վերահսկման ավանդույթները ներմուծել նաև այս միջավայր: 

 

Աննա Պետրոսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ